Կրճատվել են COVID-19-ը սպասարկող բժշկական կենտրոնները
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    4 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 25°C
    53%
    2 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    54%
    2 կմ/ժ
  • Արարատ 27°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    44%
    8 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    52%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    4 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    39%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    44%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Կրճատվել են COVID-19-ը սպասարկող բժշկական կենտրոնները

Կրճատվել են COVID-19-ը սպասարկող բժշկական կենտրոնները

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Առողջապահության նախարարության լրատվության բաժնից՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ, և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը:

Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումն իրականացնելու է առողջապահության նախարարությունը:

Հավելենք նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):

Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը:

Թեմայի այլ նորություններ