Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg

Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg

Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Բաքվի նախաձեռնող խումբը (The Baku Initiative Group), որը կապված է Ադրբեջանի կառավարության հետ, քարոզում է դադարեցնել Փարիզի իշխանությունը նրա բազմաթիվ անդրծովյան շրջաններում՝ անկախության կողմնակից ակտիվիստներին աջակցելով այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ֆրանսիական Պոլինեզիան և Նոր Կալեդոնիան, նկատում է աղբյուրը:

«Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է անում ֆրանսիական պետությունն այս գաղութացված տարածքներում», - հարցազրույցում ասել է խմբի ղեկավար Աբբաս Աբասովը։

Ըստ Bloomberg-ի՝ առճակատումը, ըստ երևույթին, ավելի կսրվի, քանի որ Ֆրանսիան, որտեղ բնակվում է մեծությամբ երրորդ հայկական սփյուռքը, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ:

«Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից», - կանխատեսում է հոդվածագիր Հենրի Մեյերը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի գնման վրա՝ այն ձեռք բերելով օտար ուժերից՝  Թուրքիայից, Իսրայելից և Ռուսաստանից, ու դա օգնել է Բաքվին 2020 թվականից ի վեր երկու պատերազմ տանել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի:

«Ադրբեջանը վրդովված է, որ Հայաստանը զենք է ստացել Ֆրանսիայից և կտրուկ է արձագանքել  դրան»,- նշել է Բեռլինի Քարնեգի ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։

Աղբյուրը նկատում է, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում Եվրամիության՝ Ադրբեջանից գազի ներկրումը կրկնապատկելու վերաբերյալ գործարքի իրականացման հետ կապված խնդիրների ֆոնին, քանի որ դաշինքի երկրները չեն ցանկանում ֆինանսավորել խողովակաշարերի ընդլայնումը և հաստատել երկարաժամկետ պայմանագրեր:

«ԵՄ-ում մեծ հակազդեցություն կա այս գործարքին՝ կապված հանածո վառելիքի և մարդու իրավունքների առնչությամբ մտահոգությունների հետ», - նշել է փորձագետ  Ֆուկ Վին Նգուենը Փարիզի Ժակ Դելոր ինստիտուտից:

Bloomberg-ը հիշեցնում է, որ ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ էր անում դաշինքին դիտարկել Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության դադարեցման հարցը՝ կապված այդ երկրում քաղբանտարկյալների իրավիճակի հետ:

«Գոյություն ունի աշխարհաքաղաքական հարթություն: Չեք կարող աչք փակել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այնտեղ», - նշել է Նգուենը՝ մատնանշելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան դինաստիան (հավանաբար նկատի ունի տասնամյակներ շարունակ նույն ընտանիքի՝ իշխանության ղեկին գտնվել-Խմբ.) և մարդու իրավունքների վերաբերյալ բազմիցս քննադատված իրավիճակը:

Պարբերականը հիշեցնում է, որ Բաքվի և Փարիզի միջև վեճը վատագույն կետին է հասել Նոր Կալեդոնիա արշիպելագում, որտեղ Մակրոնի իշխանության դեմ զանգվածային անկարգություններ էին սկիզբ առել մի վիճահարույց օրինագծի պատճառով, որը դուր չէր եկել Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին: Դրա հետևանքով Նոր Կալեդոնիայում մայիսին մի քանի շաբաթ բողոքի ցույցեր էին, հրկիզումներ, թալան և անկարգություններ, որոնց ընթացքում որոշ ցուցարարներ ծածանում էին ադրբեջանական դրոշները: Դրանից հետո Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է «կրակի վրա յուղ լցնելու» և իրավիճակը բորբոքելու համար:

«Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն բացասական են Ֆրանսիայի համար: Ադրբեջանցիները փորձում են ստիպել Ֆրանսիային հրաժարվել կամ նվազեցնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը», - ասել է պաշտոնյան, որը հարցի զգայունության պատճառով խոսել է անանունության պայմանով։

Հարաբերությունների վատթարացման մեկ այլ օրինակ էր այն, որ Ադրբեջանը դեկտեմբերին վտարել է երկու ֆրանսիացի դիվանագետի՝ առաջացնելով համարժեք պատասխան: Բացի այդ, Ադրբեջանը լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Ֆրանսիայից մի գործարարի, ինչպես նաև կարգադրել է փակել Բաքվում գտնվող ֆրանսիական դպրոցը։

«Ֆրանսիան Ադրբեջանի պահվածքը համարում է չափազանց անբարյացակամ և ագրեսիվ: Այդուհանդերձ, նա կշարունակի զինել Հայաստանին»,- նշել է Փարիզի Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի փորձագետ Դորոթի Շմիդը։ 

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հունիսի 18-ին ասել է, որ Փարիզը Երևանին ինքնագնաց հաուբիցներ է վաճառելու։ Բացի այդ, Ֆրանսիան արդեն պարտավորվել է մատակարարել ռադարներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահափոխադրիչներ։

Թեմայի այլ նորություններ