Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք. Գայանե Սահակյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    71%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք. Գայանե Սահակյան

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի ասուլիսը

«Կորոնանավիրուսի համաճարակային իրավիճակը ողջ աշխարհում, նաև Հայաստանում հարաբերական կայուն է։ Հայաստանում կայուն աճ է գրանցվում օգոստոսի սկզբներից սկսած։ Հիմնականում շրջանառվում է օմիկրոն շտապմն իր ենթատեսակներով»,- ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Համեմատության համար նշեց. վերջին 14 օրվա ընթացքում նախորդ 14 օրվա համեմատությամբ գրանցվել է  23 տոկոս աճ, անցած շաբաթ  այդ աճն ընդամենը 10-12 տոկոս էր։ Դրական թեստերի  համամասնությունը ևս աճել է. նույն 14 օրվա կտրվածքով գրանցվել է 21 տոկոս աճ։

«Իհարկե, սա իրական պատկերը չէ, քանի որ բոլորը չեն գնում թեստավորման»,- ասաց Գ.Սահակյանը։

Նրա խոսքով, աճը գրանցվել է ողջ հանրապետության տարածքում։ Առավել շատ նոր դեպքեր գրանցվել են Սյունիքի մարզում։

Աճ գրանցվել է բոլոր տարիքային խմբերում։ Գ.Սահակյանը  հայտնեց, որ առավել շոշափելի աճ նկատվել է մինչև 2 տարեկան երեխաների, 68 տարեկան և բարձր բնակչության շրջանում։

Նա ասաց, որ, ըստ դիտարկումների, նոր դեպքերի աճին զուգահեռ ունեն նաև հոսպիտալացված հիվանդների թվի աճ, բայց կլինիկական ծանրության աստիճանը համատարած ծանր չէ, մարդիկ  հիմնականում ոտքի վրա են տանում. «Սա գերազանցապես նաև ամբողջ աշխարհի դիտարկումն է, պայմանավորված է նրանով, որ բնակչության շրջանում ունենք իմուն շերտ, պատվաստումն էլ օգնում է մարդկանց հեշտ տանել հիվանդությունը»։

Կորոնավիրուսի թվերի աճը, նրա խոսքով, պայմանավորված է զբոսաշրջային սեզոնով, քանի որ որքան շփումները շատ են, վարակի տարածման տոկոսները բարձր են։

«Հաշվի առնելով ուսումնական տարվա մեկնարկը՝ կանխատեսում ենք թվերի աճ, դարձյալ շփումներով պայմանավորված և չունենք սահմանափակումներ։ Սեպտեմբերի  կեսերից ավելի շատ դեպքեր կունենանք»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ այս պահին սահմանափակումների ներդրման կամ գործադրման  պահանջ դեռևս չկա, չունեն համաճարակային բարդ իրավիճակը, որը կառաջացնի այդ պահանջը։

Գ.Սահակյանն ասաց, որ պատվաստումների գործընթացը բավականին պասիվ է։

«Եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում գրանցում էինք օրական 20-25 հազար պատվաստում, այսօր այդ թվերը չունենք, նույնիսկ հունվար-փետրվարից պատվաստումների թվերը նվազել են։ Այսօր օրական 300-500 պատվաստում է գրանցվում։ Բավական ցածր է խթանիչ դեղաչափով պատվաստվման թվերը։ Մեծահասակ բնակչության շրջանում ընդամենը 3.8 տոկոսն է պատվաստվել բուստր դեղաչափով, ընդհանուր՝  18 տարեկանից բարձր բնակչության շրջանում 1 դեղաչափ պատվաստված է 51 տոկոսը, երկու դեղաչափ՝ 45 տոկոսը»։

Գ. Սահակյանն ասաց, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է, բոլոր բուժհաստատություններում ունեն  պատվաստանյութեր, առաջարկվող պատվաստանյութերը հիմնականում երկուն են՝ «Փֆայզեր» և «Սինոֆարմ»։

Թեմայի այլ նորություններ