Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    33 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

Կառավարությունը կվճարի մարզերում ապրող մոտ 200 դպրոցականի լողի պարապմունքների վարձը

Մարզերում գործող մասնավոր լողավազանների միջոցով դպրոցահասակ երեխաներին կտրվի լողով զբաղնելու հնարավորություն: Նախատեսվում է ֆինանասավորել դպրոցահասակների լողի պարապմունքները՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով լողավազաններին հատկացնելով ֆինանսավորում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության հուլիսի 4-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Որոշման ընդունմամբ յուրաքանչյուր տարի լողավազաններում լողով կզբաղվի դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ: 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12 կլինի, 2-րդ խմբում՝ 10: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պապապմունքը 1 ժամ տևողությամբ:

Ըստ նախարարի՝ շահառուների ընդհանուր թիվը մոտ 200 է: Նրանց ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները:

«Դիմումների ընտրությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, շահառուների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, նրանցից կձևավորվի սպասման խումբ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ 1 աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ Կառավարությունն այս որոշմամբ մասնավոր լողավազաններին ասում է՝ պրոֆեսիոնալ մարզչով երեխաների խմբակներ ձևավորեք, իսկ լողի պարապմունքների ամսավճարը կտա Կառավարությունը: Բայց քանի որ, ըստ Փաշինյանի, «դառը փորձը» ցույց է տալիս, որ լավ որոշումը դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, ուստի պետք է հետևել, որպեսզի երեխաներն իսկապես հաճախեն լողի:

«Եթե այս մեխանիզմն աշխատի, ընդհանրապես մեր սպորտի ոլորտում կարող է լինել շատ էական փոփոխություն, որովհետև շատ պետական հիմնարկների նման մարզադպրոցների ենթակառուցվածքների պրոբլեմ ունենք: Ճիշտ է, շատ տեղերում մենք նորոգումներ ենք անում, բայց նույնիսկ նորոգման արդյունքում տեսնում ենք, որ 50 տարի առաջ կառուցված լինելով՝ ժամանակակից պահանջներին չեն համապատասխանում»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ