Աստանայում տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Ընդունվել է Աստանայի հռչակագիրը և ստորագրվել մոտ 20 փաստաթուղթ։
Նշանակվել է Շանհայի համագործակցության կազմակերպության նոր գլխավոր քարտուղար։
Ղազախստանի ներկայացուցիչ Նուրլան Էրմեքբաևը փոխարինել է Չժան Մինին, որը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարի 1-ից։