Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ. Ավանեսյանը՝ իր՝ լավ նախարար լինելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ. Ավանեսյանը՝ իր՝ լավ նախարար լինելու մասին

Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ. Ավանեսյանը՝ իր՝ լավ նախարար լինելու մասին

«Գիտեք՝ Թոքաբանության ազգային կենտրոնում էլ մարդիկ են աշխատում և հիվանդանում են, անգամ կարմրուկով: Չեմ հասկանում դեպքի սկանդալային երանգները»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով հարցին, թե Թոքաբանության ազգային կենտրոնում կարմրուկի դեպք է արձանագրվել, երկու բուժաշխատող է վարակվել, ի՞նչ է տեղի ունեցել, և ինչպե՞ս է այդտեղ կարմրուկ արձանագրվել:

«Այո, 2 բուժաշխատող հիվանդացել է և բուժվել»,- ասաց Ավանեսյանը:

Դիտարկմանը, թե իր դեմ հերթական հայցն է ներկայացվել, այս անգամ՝ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի նախկին տնօրենը, ինչպե՞ս կմեկնաբանի, Ավանեսյանն ասաց. «Չեմ մեկնաբանում, մարդն օգտվել է դատարան դիմելու իր իրավունքից, դիմել է, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունի տնօրենի նոր պաշտոնակատար, կարծում եմ՝ նա շուտով հայցը հետ կվերցնի»:

Լրագրողի դիտարկմանը, թե մի առիթով ասել է, որ լավ նախարար է, շարունակո՞ւմ է այդ պնդումն անել, նախարարը պատասխանեց. «Այո, հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ»:

Խոսելով հուլիսի 12-ի ցուցարարների՝ ոստիկանների հետ բախման հետևանքով տուժածների մասին՝ Ավանեսյանը նշեց, որ ունեցել են ընդամենը մի պացիենտ, որ վիրահատական միջամտություն է իրականացվել, որը բարեհաջող է ընթացել, այժմ պացիենտը ապաքինման շրջանում է:

Թեմայի այլ նորություններ