Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո նախագահ Բայդեն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման և քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում:

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ և սերտ կապերը, վերջին տարիներին համագործակցության զգալի աճն ու զարգացումը, նոր ոլորտների ընդգրկումը երկկողմ օրակարգում ընդգծում են մեր գործընկերության ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Ուրախ եմ արձանագրելու, որ ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանման, արդարադատության, կոռուպ­ցիայի դեմ պայքարի, անվտանգային համագործակցության և այլ ոլորտներում մեր փոխգործակցության հետագա ընդլայնման հանձնառությունն արտացոլվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականում»:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է:

Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպան­մանը, այնպես էլ Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը:

Հայ-ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, որոնք նշանակալի ավանդ ունեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։ 

 

«Շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ ԱՄՆ-ի մեր բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք շարունակական հաջողություններ գալիք տարիներին՝ ակնկալելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ մեր քաղաքացիների, ինչպես նաև ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- իր գրառման մեջ նշել է Միրզոյանը։  

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, շնորհավորելով Միացյալ Նահանգներին Անկախության օրվա առթիվ, երկու երկրների միջև հարաբերություններում երկկողմ երկխոսությունը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի վերափոխվելը կարևոր հանգրվան է համարել։ Ալեն Սիմոնյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավոր Անկախության օր, Ամերիկա։ 2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է երկու երկրների միջև հարաբերություններում։ Այս քայլը նպատակ ուներ ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում և ամրապնդել երկու երկրների միջև կապերը», - իր գրառման մեջ ընդգծել է ԱԺ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և ԱՄՆ օրենսդիրները կաջակցեն երկու երկրների կառավարություններին՝ իրականացնելու հավակնոտ ծրագրեր, որոնք համահունչ են Ազատության և Միասնության արժեքներին: 

Թեմայի այլ նորություններ