Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի սահմանին միջուկային զենքի համալիրներ տեղակայելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի սահմանին միջուկային զենքի համալիրներ տեղակայելու մասին

Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի սահմանին միջուկային զենքի համալիրներ տեղակայելու մասին

Բելառուսը Ուկրաինայի հետ սահմանին տեղակայում է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կրել, հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ սա ուկրաինացի զինվորականների ակտիվության պատասխանն է պետական սահմաններին։ Կիեւում այս մեղադրանքներն անվանել են «տեղեկատվական հատուկ գործողություն»։

«Դիրքեր են հանվել «Պոլոնեզ» եւ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր։ Թե ինչ զինամթերքներ ունեն նրանք՝ դուք նույնպես գիտեք»,- ասել է Լուկաշենկոն հանրապետության Անկախության օրվա առիթով։ Մարտական բարձր պատրաստվածության են բերվել Բելառուսի եւ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը եւ հակաօդային պաշտպանությունը, ավելացրել է նա։

Լուկաշենկոն զգուշացրել է Ուկրաինային սահմանին բախումներ առաջացնելու սադրանիքց։ «Ոչ մի «կարմիր գիծ», հարված սպառազինությունների բոլոր տեսակներով՝ նախապես սահմանված թիրախներին։ Դա մենք կնախաձեռնենք»,- ընդգծել է նա։ Վերջերս Բելառուսում մշակել են միջուկային զենի կիրառումը «Իսկանդերների» օգնությամբ, որոնք փոխանցել է Ռուսաստանը։

Լուկաշենկոն նաեւ ավելացրել է, որ սահմանապահները եւ հատուկ գործողությունների ուժերի մարտիկները խստացված պահպանում են սահմանները։ Նրա խոսքով՝ ուժայինները նման վարժանքներ կատարել են մինչ այժմ, եւ հիմա այդ փորձը պահանջված է դարձել։

Միեւնույն ժամանակ, Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ թեժացում սահմանին չի լինի, որովհետեւ ոչ Կիեւը, ոչ Մինսկը շահագրգռված չեն դրանում։ «Ի՞նչ է, էլի՞ 1 500 կիլոմետր ճակատ պետք է բացել։ Այո, մեզ համար հեշտ չի լինի ռուսների հետ միասին հետո փակել այս սահմանը, բայց էլ ավելի բարդ կլինի ուկրաինացիների համար այդ սահմանը պահելը»,- նշել է նա։

Լուկաշենկոն նաեւ հայտնել է, որ բելառուս սահմանապահները եւ զինվորականներն արդեն որսում են «տասնյակ» ուկրաինական անօդաչուներ, որոնք «ամենաժամանակակից պայթուցիկների ցենտներներ են կրում»՝ ոչնչացնելու համար օբյեկտները Ռուսաստանի ներսում։ «Մեզ ՌԴ ԱԴԾ-ի եւ ՊՆ-ի հետ միասին առայժմ հաջողվում է զսպել այդ գրոհը, բայց ես ուկրաինացիներին կխնդրեի երես չառնել, կրակի հետ չխաղալ։ Դա շատ վտանգավոր է»,- ասել է նա։

Թեմայի այլ նորություններ