Այս պահին մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատանքից ազատման հարց չի քննարկվում. Հայտնում են քաղաքապետարանից
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Այս պահին մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատանքից ազատման հարց չի քննարկվում. Հայտնում են քաղաքապետարանից

Այս պահին մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատանքից ազատման հարց չի քննարկվում. Հայտնում են քաղաքապետարանից

«Հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագրով նախատեսված էր նաև մետրոպոլիտենի անցարգելների փոխարինում, որն իրականացնում է Թել-Սել ընկերությունն իր միջոցներով»,- Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունն է պատասխանել մեր գրավոր հարցմանը, որով քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվել էինք, թե ինչքա՞ն է արժեցել Երևանի մետրոյում նոր վճարային համակարգի ներդրումը։

Հիշեցնենք, որ Երևանի մետրոյի կայարանում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգով․ քաղաքացիները ժետոնների փոխարեն՝ տոմսերը գնելու են QR կոդի հավելվածով կամ տերմինալով:

Ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այս համակարգի ներդրումից հետո ժետոն վաճառողները բախվեն գործազրկության խնդրի, քաղաքապետարանից վստահեցրել են․ «Այս պահին մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատանքից ազատման հարց չի քննարկվում»։

Քաղաքային իշխանությունները անդրադարձել էին նաև քաղաքացիների այն ահազանգերին, որոնք նշում էին մետրոյի նոր վճարային համակարգի տեխնիկական խնդիրների մասին։

«Համակարգի ներդրման փուլում խնդիրների ի հայտ գալը բնականոն երևույթ է, որոնց լուծումը գտնվում է Թել-Սել ընկերության և Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո»,- պարզաբանել էին քաղաքապետարանից։

Ավելի վաղ Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը պարզաբանել էր․ «Ժետոն վաճառողները չեն մնա գործազուրկ։ Մինչև հանրությունը կարողանա վարժ տիրապետել համակարգին, ժետոն վաճառող գանձապահները լինելու են։ Բացի այդ՝ ժետոն վաճառող գանձապահները մնալու են իրենց տեղում, քանի որ մետրոյից օգտվում են տատիկ-պապիկները, որոնք այդ նորագույն տեխնոլոգիաներին, QR կոդերին ծանոթ չեն»։

Հստակեցմանը՝ բոլո՞րն են մնալու իրենց տեղերում, եթե աշխատանքը մասնակի կրճատվում է, մետրոպոլիտենի մամուլի խոսնակն արձագանքել էր, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել, այդուհանդերձ, նկատել, որ կայարաններում դեռ մնալու են՝ սպասարկելու, QR կոդեր տրամադրելով այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում օգտվել նոր համակարգից։

Թեմայի այլ նորություններ