Գյումրիում մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    33 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Գյումրիում մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

Գյումրիում մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում  հուլիսի 4-ին  մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը։ Մարզային առաջին Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումի նախաձեռնության հեղինակը «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն»-ն է ( ՏՀՏ)։ 

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը իրականացվում է 2019 թվականից ի վեր։ Գագաթնաժողովի նպատակն է նպաստել ոլորտի համաչափ զարգացմանը ողջ Հայաստանում: Գագաթնաժողովը մեկ հարթակում է հավաքում ոլորտի խոշոր ընկերություններին, կառավարության ներկայացուցիչներին և միջազգային փորձագետներին։

«Գյումրիում անցկացվող Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ Կազմակերպելով մարզային Silicon Mountains` մարզերում ապրող երիտասարդներին հնարավորություն տրվեց ծանոթնանալ նորարություններին, ստարտափ ընկերություններին և հանդիպել ու շփվել խոսնակների հետ»,-ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ նշեց  ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Արդեն վեցերորդ անգամ անցկացվող ֆորումը շարունակում է  մեկ հարթակում միավորել տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների տեղական և  միջազգային փորձագետներին, պետական, մասնավոր և հասարակական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու տեխնոլոգիական մարտահրավերները։ 

Գլխավոր նպատակն անփոփոխ է՝  դիրքավորել Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիական քարտեզի վրա որպես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող, արագ զարգացող, բարձրակարգ մասնագետների երկիր։ 

«Սա մի մեծ հնարավորություն է համայնքի, մարզերի համար օգտվել այս միջավայրից  և այդ առումով, շատ ուրախ եմ, որ այս ֆորումն առաջին անգամ անցկացվում է նաև մարզում։ Նույնը պետք է արվի նաև մյուս մարզերում։ Մենք պետք է նաև հնարավորություն տանք մարզերի երիտասարդներին իրենց գիտելիքը ծառայեցնել իրենց քաղաքներում։ Ամեն անգամ, երբ գալիս ենք Գյումրու Տեխնոլոգիկան կենտրոն, կամ Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն, տեսնում ենք նոր թիմ, նոր երիտասարդներ ու հիանում ենք  ու զգում, որ պետք է ավելին անել»,-իր խոսքում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Silicon Mountains 2024 Shirak-ի հատուկ հյուրերն էին «Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես է եկել «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» թեմային նվիրված ելույթով   «Օնէքս» ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանը, ով  հանդես եկավ «200$-ից մինչև վերազգային ընկերություն» թեմային նվիրված ելույթով։

«Այս միջոցառումը, որը կազմակերպում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը հանգրվան է դեպի ավելի տեխնոլոգիապես զարգացած միջավայր։ Մենք պետք է խոսենք, բարձրաձայնենք թվային հարցերը, որ կարողանանք իրականացնել այն զարգացումը, որը կնպաստի հասարակության զարգացման»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց «Յուքոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Տեխնոլոգիական գագաթնաժողովից զատ Գյումրիում անցկացվում է նաև Էքսպո, որի ընթացքում կազմակերպությունները ներկայացրին թվային գործիքների և լուծումների կիրառման պրակտիկ օրինակներ։        

Թեմայի այլ նորություններ