Արևելյան համագործակցության հիմնական ձեռքբերումը եվրադիտորդների ներկայությունն է ՀՀ-ում. Արամ Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Արևելյան համագործակցության հիմնական ձեռքբերումը եվրադիտորդների ներկայությունն է ՀՀ-ում. Արամ Սարգսյան

Արևելյան համագործակցության հիմնական ձեռքբերումը եվրադիտորդների ներկայությունն է ՀՀ-ում. Արամ Սարգսյան

Արևելյան գործընկերության շրջանակում մեր մասնակցության հիմնաքարը մեր քաղաքակրթական արժեքն է, մեր ժողովրդի ինքնուրույն, անկախ ապրելու, քաղաքականության մասնակից դառնալու հիմնական մղումը, ինչը դրսևորվել է հիմնականում ժողովրդավարությամբ: Դրա փայլուն ապացույցը եղել է 2018 թվականի հեղափոխությունը, ինչը մեր դերը բարձրացրել է Եվրոպայի հետ շփման համատեքստում: Այդ մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ պարզաբանելով հարցը, թե ինչ կարող ենք մենք առաջարկել Եվրոպային:

Ըստ Արամ Սարգսյանի՝ Արևելյան համագործակցության հիմնական ձեռքբերումը եվրադիտորդների ներկայությունն է Հայաստանում:

«Ես կարևոր եմ համարում նաև Ֆրանսիայից սպառազինություն գնելը: Այս մասին նույնիսկ 1 տարի առաջ խոսելը կարող էր ծիծաղելի թվալ, կարող էին շատ-շատերը մերժել»,- ասաց նա:

Այս ամենով հանդերձ, ըստ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի, կան լուրջ բարդություններ տեսլականի առումով:

«Դիվերսիֆիկացնել մեր երկրի արտաքին քաղաքականությունը՝ մնալով ԱՊՀ-ում, մնալով ԵԱՏՄ-ում, մնալով ՀԱՊԿ-ում, բավականին բարդ է,- ընդգծեց Արամ Սարգսյանը, ապա  հավելեց. - Մեր համագործակցությունը հասնում է մի պահի, երբ մենք Եվրոպային առաջարկում ենք համագործակցություն՝ 80 տոկոսով մնալով այն դաշտում, որը խանգարում է, որը նաև խանդում է Եվրոպայի՝ այստեղ մուտքը: Եվ այս առումով մենք պարտավոր ենք որոշումներ կայացնել՝ մնո՞ւմ ենք ԵԱՏՄ-ում, թե՞ չենք մնում»:

Թեմայի այլ նորություններ