«Առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ». Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

«Առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ». Միրզոյան

«Առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ». Միրզոյան

Վրաստանում հանդիպել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Դարչիաշվիլին։  Հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին․ 

«Մենք առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ և գիտենք, որ շատ ժամանակ է անցել, ժամանակն է այն կյանքի կոչելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, շնորհակալություն, գնահատում ենք Ձեր դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ, ինչպես Ձեզ ասացի, պարոն նախարար, գոյություն ունի խաղաղության պայմանագիր, որին Հայաստանը դրական է վերաբերում, և դա շատ թափանցիկ գործընթաց է։  Ես նաև հայտարարություն եմ արել, որ եթե մենք ինտենսիվ աշխատենք մեկ ամսվա ընթացքում, կկարողանանք ավարտել այդ գործընթացը և ստորագրել այդ կարևոր համաձայնագիրը Ադրբեջանի հետ։ Մենք կարծում ենք, որ սա պատմական իրադարձություն է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման և հաստատման համար: 

Ցանկանում եմ քննարկել նաև ենթակառուցվածքների և հաղորդակցությունների լիարժեք բացման կարևորությունը տարածաշրջանի զարգացման և կայունության ապահովման տեսանկյունից: Մենք կառուցողական ենք տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքային և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը։ Սա տնտեսապես կաջակցի ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի խոշոր երկրներին, և մենք կարծում ենք, որ դա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջան», - նշել է Միրզոյանը։ 

Թեմայի այլ նորություններ