ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    23%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա

ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է թվային հետախուզության գերժամանակակից գործիքակազմ։ Կոմիտեում, հուլիսի 3-ին, տեղի է ունեցել թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ)  պաշտոնական բացումը։ Լաբորատորիան ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության շրջանակում։

ՄԵՊ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և դիվանագիտական առաքելությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ հարկային վարչարարության բարելավմանն ուղղղված մի շարք ծրագրերի համատեղ իրականացումը, նշելով, որ  թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրումը հաջողված նախաձեռնություններից մեկն է։ «Ժամանակակից թվայնացված աշխարհում հարկային հանցագործությունների և իրավախախտումների բնույթի փոփոխությամբ պայմանավորված՝ դրանց բացահայտումն էականորեն բարդացել է, ինչն էլ ստիպում է ներդնել թվային հետախուզության առավել արդիական գործիքակազմ։ Թվային հետախուզության լաբորատորիան առանցքային դեր է խաղում հարկային հանցագործությունների բացահայտման ընթացքում թույլատրելի թվային ապացույցների հավաքագրման և դրանք դատարանում ներկայացնելու գործում, ինչը մեծապես նպաստում է ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարին»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը։

Թեմայի այլ նորություններ