Թանգարանային մասնագետների ու վերականգնողների ֆրանսիական փորձը Հայաստանում. ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 34°C
    21%
    4 կմ/ժ
  • Շիրակ 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    75%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    62%
    3 կմ/ժ
  • Արարատ 35°C
    30%
    42 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    47%
    18 կմ/ժ
  • Արմավիր 35°C
    21%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    66%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 33°C
    21%
    9 կմ/ժ
  • Կոտայք 31°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 27°C
    60%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.7003
  • Ռուբլի = 4.47413
  • Դոլար = 388

Թանգարանային մասնագետների ու վերականգնողների ֆրանսիական փորձը Հայաստանում. ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ

Թանգարանային մասնագետների ու վերականգնողների  ֆրանսիական փորձը Հայաստանում. ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ

Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից Հայաստանում անցկացվող թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման դասընթացները կիրականացվեն նաև առաջիկա երկու տարիներին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած «Հայաստան. ժառանգության կրթություն, պահպանում, պաշտպանություն և արժևորում» ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստում ամփոփվել են 2022-2023 թվականներին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները և նախանշվել հետագա համագործակցության ուղղություններն ու անելիքները: 2024-2025 թվականներին կշարունակվեն արդեն իսկ մեկնարկած միջոցառումները և կսահմանվեն նոր նպատակներ:

Նիստին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, ծրագրի գործընկերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է գործընկերներին՝ բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացումը նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում:

«ՀՀ կառավարությունը մշտապես բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը տարաբնույթ ծրագրերին: Նախընթաց երկու տարիներին իրականացվող այս ծրագրի շրջանակում ևս բազմաթիվ կարևոր նախագծեր են իրականացվել, և հաշվի առնելով հաջողված ընթացքն ու արդյունքները, մենք սպասում էինք ծրագրի հնարավոր երկարացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ կարևորելով ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը: Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր է հատկապես ճգնաժամային պայմաններում ժառանգության պահպանության գիտագործնական փորձի փոխանակման տեսանկյունից:

Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ հավելել է. «Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի մասնագետների՝ միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստումը՝ յուրացնելով հատկապես ֆրանսիական փորձը»:

Գործընկերներին շնորհակալություն է հայտնել նաև Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ ծրագրի շրջանակում համագործակցել են Հայաստանի տարբեր թանգարանների հետ՝ կարևորելով մասնագիտական ներուժի ամրապնդումն ու գիտելիքի հարստացումը: Դասընթացներն անցկացվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայում և տարբեր հնավայրերում: «Այն նվիրումը, որ կա Հայաստանում ժառանգության բնագավառում աշխատող մեր գործընկերների մոտ, հիացրել է նաև ֆրանսիացի գործընկերներին»,- ասել է Խաչիկ Հարությունյանը:

Ֆրանսիացի գործընկերների դիտարկմամբ՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կայացած են  տարբեր բնագավառներում, որոնց շարքում ժառանգության պահպանումը հատուկ կարևորություն ունի: Նրանք հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակները կընդլայնվեն նաև այլ գործընկերների ներգրավմամբ:

Թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման դասընթացները մշակվել են՝ հաշվի առնելով մշակութային ժառանգության ոլորտի առկա կարիքները և կազմակերպվել են Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից՝ Հայաստանի մշակութային հաստատությունների և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ: Երկու տարիների ընթացքում վերապատրաստման դասընթացները կազմակերպվել են մշակութային արժեքների պահպանման, հնագիտական ապակու պահպանման և վերականգնման, տեքստիլի վրա մետաղական աքսեսուարների, խեցեղենի, հնագիտական մետաղի, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանման և վերականգման թեմաներով:

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը դեռևս 2022 թվականին ազդարարել էին «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Ծրագրի շրջանակում իրականացվել է գիտագործնական 14 դասընթաց, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է հստակ թեմա՝ տեսական և գործնական բաղադրիչներով: Դասընթացները հիմնականում ուղղված են եղել վերականգնման ոլորտի հայ մասնագետների, ֆոնդապահների վերապատրաստմանն ու փորձի փոխանակմանը: Ծրագիրն ունեցել է շուրջ 400 մասնակից հայաստանյան ամենատարբեր գիտահետազոտական և գիտակրթական կենտրոններից և թանգարաններից:

Թեմայի այլ նորություններ