Հայկական արտադրության դեղերի՝ արտերկրում փորձաքննությունների ծախսերը կփոխհատուցվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Հայկական արտադրության դեղերի՝ արտերկրում փորձաքննությունների ծախսերը կփոխհատուցվեն

Հայկական արտադրության դեղերի՝ արտերկրում փորձաքննությունների ծախսերը կփոխհատուցվեն

Գործադիրը հաստատել է Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության, ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի), արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի 50 %-ի փոխհատուցման ծրագիրը:

Որոշմամբ զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի համար, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Ըստ հիմնավորման՝ ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում մեծապես կարևորվում են դեղերի արտադրության ընդլայնումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել ներմուծման որոշակի փոխարինում տեղական շուկայում, ՀՀ դեղագործական արտադրանքի գրանցումներն արտերկրում, ինչը նոր հնարավորություններ կընձեռի ՀՀ դեղ արտադրողների արտահանման ծավալների ընդլայնման համար: Հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50/50 փոխհատուցումն արտահանման խթանման պետական աջակցության հիմնական գործիքն է՝ հաշվի առնելով նախկին փորձի արդյունքները և այդպիսով կանխատեսելով արտահանման աճման տեմպերի հետագա առաջխաղացումը։

2013-2016 թթ. դեղագործական ընկերությունները՝ համաֆինանսավորման ծրագրերի շրջանակներում, Արդյունաբերության զարգացման հիմնադրամից ստացել են արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50 %-ի համաֆինանսավորում, որի արդյունքում հայկական արտադրության դեղերը գրանցվել են՝ Վրաստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Եմենում, Իրաքում, Վիետնամում, Քուվեյթում։ Հետևաբար, այս գործիքի կիրառությունը գործնականորեն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, ուստի կարևորվում է դրա հետագա իրագործումը։ Վերոնշյալ դրույթների իրականացումը ՀՀ-ում կարող է ունենալ լուրջ տնտեսական հաջողություններ, մասնավորապես՝ կմեծանան արտադրության ծավալները, կընդլայնվի արտադրվող ապրանքների արտադրատեսականին, կապահովվեն նոր աշխատատեղեր, մուտք կլինի նոր շուկաներ։ Նախատեսվում է հանրապետությունում նպաստել դեղագործական արդյունաբերության զարգացմանը՝ նոր շուկաներ գրավելուն, սեփական արտադրության ռազմավարական նշանակության դեղերով հայաստանյան դեղագործական ոլորտի պահանջարկն ապահովելուն, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի արտադրությունն ընդլայնելուն։

Թեմայի այլ նորություններ