Բաղրամյանը մանրամասնել է, թե ինչու են մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներ լինում
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Բաղրամյանը մանրամասնել է, թե ինչու են մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներ լինում

Բաղրամյանը մանրամասնել է, թե ինչու են մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներ լինում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը անդրադարձել է Արզնի ջրատարի մեծ վթարին, նշել, որ որոշվել է գետով անցնող խողովակը փոխարինել:

Բաղրամյանը նաև անդրադարձել է մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներին՝ նշելով՝ դրանք ոչ թե ջրանջատումներ են, այլ «Վեոլիա ջուրը» իրականացնում է գրաֆիկի փոփոխություններ: Ըստ նրա՝ կարող են լինել հատվածներ, որ 24 ժամը կրճատվի՝ իջեցվելով մինչև 19 կամ 17 ժամի, քանի որ առկա է ջրաղբյուրների ջրաքանակի նվազում:

«Կա մի մեծ, գլոբալ խնդիր, որ մոտավորապես 20-30 տոկոս ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի նվազում ունեն, և այդ հարցերն էլ գլոբալ քննարկվում են՝ հիմա այլ ջրաքանակներով կամ լրացուցիչ ջրաքանակ քաղաք հասցնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։ Քաղաքացիների ահազանգերը, բողոքները ուսումնասիրվում են։ Օրինակ՝ 3 օր ջուր չունենալը կանոնների խախտում է: Ընկերությունը առնվազն համապատասխան ջրաքանակ պետք է ապահովեր, եթե ոչ ցիստեռների միջոցով: Եթե դա չի արվել, խախտվել են կանոնները»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ այս պահին պայմանագրի լավարկման և որոշակի ջրաքանակով Երևան մտնող ջրաքանակի լավացման մասով քննարկումներ են ընթանում։ Ընկերությունը որպես վարձակ է հանդիսանում և խոշորամասշտաբ ու մեծ ծավալի ներդրումների իրավունք չունի, իսկ ենթակառուցվածքում պահանջվող ներդրումները պետք  իրականացվեն կա՛մ պետության, կա՛մ որոշակի արտոնյալ վարկերի ներգրավվման հնարավորությամբ։

Թեմայի այլ նորություններ