Մեկնարկում է «Ոսկե ծիրանը». Կարեն Ավետիսյանը՝ անսովոր «կարմիր» գորգի եւ աստղային հյուրերի՝ Քեւին Սփեյսիի, Ատոմ Էգոյանի ու Թարսեմ Սինգհի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Մեկնարկում է «Ոսկե ծիրանը». Կարեն Ավետիսյանը՝ անսովոր «կարմիր» գորգի եւ աստղային հյուրերի՝ Քեւին Սփեյսիի, Ատոմ Էգոյանի ու Թարսեմ Սինգհի մասին

Մեկնարկում է «Ոսկե ծիրանը». Կարեն Ավետիսյանը՝ անսովոր «կարմիր» գորգի եւ աստղային հյուրերի՝ Քեւին Սփեյսիի, Ատոմ Էգոյանի ու Թարսեմ Սինգհի մասին

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: «Ոսկե ծիրան»-ի այս տարվա գլխավոր նյութը անդրադարձն է երկու հայ մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Կինոփառատոնն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

««Ոսկե ծիրան»-ը քաղաքի մշակութային այցեքարտերից է: Երրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր գործընկերն է: Ծրագրի իրականացմանը հատկացվել է  100 մլն ՀՀ դրամ: Շարունակելու ենք մեր որդեգրած քաղաքականությունը մշակույթի ոլորտում: Այս տարի փառատոնին կներկայացվի նաև քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծված 5 ֆիլմի ալմանախը»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղեկալ Լևոն Հովհաննիսյանը՝ փառատոնի մեկնարկային ասուլիսին:  

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, շնորհավորելով կինոտոնի մեկնարկի առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին աջակցության համար:
Փառատոնի անցկացմանն աջակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության դեսպանատները: Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսն իր հերթին ընդգծել է, որ «Ոսկե ծիրանը» միայն փառատոն չէ, այլ նաև Հայաստանի մշակութային  պատուհանն է դեպի աշխարհ:

Այս տարի կինոփառատոնի բացմանը ավանդական կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիդ Քոչունցի ձևավորմամբ և գորգագործ վարպետների՝ «Տեղորոշում» գորգերի հավաքածուն։ 

21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի  նոր՝ «Յոթ քողը» կինոնկարն է: Էգոյանը վերադառնում է «Ոսկե ծիրան»՝ որպես կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ: Ֆիլմը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է: 

«Այս տարի փառատոնին ընդգրկված է շուրջ 9 տասնյակ ֆիլմ:  Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի ութ լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են 24 «Օսկար»-ի: Փառատոնում կկայանա նրա հինգ ֆիլմերի ցուցադրությունը։ «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը» ,-նշել է կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: 

Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին: Նա ոչ միայն կրկնակի օսկարակիր է ու «Ոսկե գլոբուսի»-ի արժանացած դերասան, այլև լավագույն թատերական դերակատարման համար Լոուրենս Օլիվյեի մրցանակակիր: Կինոփառատոնի ընթացքում սպասում են հանդիպումներ ու վարպետության դասեր: 

Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն «Կինոյի տանը», «Մոսկվա» կինոթատրոնում և Մալյանի անվան թատրոնում:

«21-րդ փառատոնն անակնկալներով ու կարեւոր շեշտադրումներով լի է: Մենք ունենք կարեւոր նպատակ՝ ամփոփել տարին եւ հետաքրքիր կանխազգացում փոխանցել հաջորդ տարվան: «Ոսկե ծիրանը» շարունակում է կապ հանդիսանալ Հայաստանի ու աշխարհի կինոյի միջեւ, որովհետեւ համոզված ենք, որ կինոն նաեւ համախմբման միջոց է»,-փառատոնի մեկնարկային ասուլիսին նշեց «Ոսկե ծիրան»-ի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

1 (3)-2.jpg (44 KB)

Կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգ, եւ այսուհետեւ այս արարողակարգը կկրի լրացուցիչ իմաստավորում։ Կազմակերպիչների խոսքով՝ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

«Փառատոնի շրջանակում ցանկացել ենք այլընտրանքային հայացք նետել Սերգեյ Փարաջանովին եւ Շառլ Ազնավուրին՝ չափզանց տարբեր քաղքակրթությունների ու արվեստի ներկայացուցիչների, որոնց միավորող փոքր բաներից մեկը կինոն է: Կլինեն ցուցահանդեսներ, ներկայացումներ՝ ժամանակակից արվեստագետների նրգրավմամբ»,-հավելեց Կարեն Ավետիսյանը։

b6179334-1fc4-4182-b8db-4b5f43f4ff5e.jpg (68 KB)

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» եւ 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը վերադառնում է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։  Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է։ Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլեւ փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»։

Փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։

5fe8231d-3e32-4b9e-af72-54354cf4f94f.jpg (71 KB)

21-րդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով հայ հանդիսատեսին գուցե առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Լեդի Գագայից բացի՝ Թարսեմի ռեժիսորական աչքով են տեսողական մարմին ստացել «R.E.M.»-ի «Losing My Religion» երգը, Վանեսա Պարադիի «Be My Baby»-ն, Լու Ռիդի «What’s Good»-ը եւ այլն։

Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Քեւին Սփեյսին, որը հայտնի է մի շարք հոլիվուդյան ֆիլմերից, այդ թվում House of Cards կուլտային սերիալից։ Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլեւ արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

def2691f-70e0-45af-89b9-6f0bc5205885.jpg (70 KB)

Սակայն կինոյի ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներից բացի, դերասանը հայտնի է նաեւ սկանդալային կյանքով՝ մասնավորապես սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներով։ Կարեն Ավետիսյանն անդրադառնալով հատուկ հյուրի ընտրությանը՝ նշեց,-«Ես չեմ պատկերացնում մի երկիր, որտեղ բռնությունը քիչ ցավոտ է: Դա ամեն տեղ հավասարապես դատապարտելի է, մեր կողմից՝ նույնպես: Սակայն ներկայությունն ամբողջությամբ պայմանավորված է իր մասնագիտական որակներով: Ընդհանրապես ամբողջ աշխարհում կան մոտեցումներ, ուղղակի որոշ երկրներում՝ ավելի վառ ընդգծված,մյուս տեղերում՝ ավելի քիչ, բայց կա այդ չեղարկման մշակույթի ֆենոմենը, որը շատ հետաքրքիր երեւույթ է ուսումնասիրության համար, բայց հիմա դրա մասին չէ խոսքը: Մենք շատ հարգանքով ենք մոտենում Me Too շարժմանը, պայքարող եւ բարձրաձայնող կազմակերպություններին եւ անձանց, որոնց ձայներն ուղղված են բռնության դեմ, բայց նրա այցը պայմանավորված է ոչ թ նրա մարդ տեսակի համար, այլ՝ իր մասնագիտական գործունեության»։

Թեմայի այլ նորություններ