Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Փարիզի՝ Հայաստանին զինելու ֆոնին. Bloomberg
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Փարիզի՝ Հայաստանին զինելու ֆոնին. Bloomberg

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Փարիզի՝ Հայաստանին զինելու ֆոնին. Bloomberg

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Հայաստանին այդ երկրի կողմից զենք մատակարարելու ֆոնին, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ Բաքվի նախաձեռնող խումբը, որը սերտ կապեր ունեցող կազմակերպություն է Ադրբեջանի կառավարության հետ, քարոզարշավ է իրականացնում մի քանի շրջաններում Փարիզի կառավարմանը վերջ տալու համար՝ աջակցելով տեղական ակտիվիստներին այնպիսի վայրերում, ինչպիսիք են Պոլինեզիան և Նոր Կալեդոնիան:

Ըստ հոդվածի՝ Բաքվի և Փարիզի միջև առճակատումը, ամենայն հավանականությամբ, կսրվի, քանի որ Ֆրանսիան, որտեղ բնակվում է մեծ հայկական սփյուռք, Երևանի հետ զենքի մատակարարման պայմանագիր է կնքել:

Ակնկալվում է, որ Փարիզը կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած արտահերթ ընտրությունների արդյունքներից։

«Անշուշտ, Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի մատակարարումների վրա, այդ թվում՝ արտաքին ուժերից, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելը և Ռուսաստանը։ Սա նրան օգնել է 2020 թվականից ի վեր երկու պատերազմ մղել Լեռնային Ղարաբաղի դեմ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ֆրանսիացի փորձագետ Ֆուկ Վին Նգույենը, Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում դադարեցնել էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ երկրում քաղբանտարկյալների առկայության և մարդու իրավունքների խախտումների պատճառով»,- ասել է Bloomberg-ի փորձագետը՝ մատնանշելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումները։

Թեմայի այլ նորություններ