Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    23%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան

Սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, դրանք ազգային համայնքներ են․ Սինանյան

«Մենք սփյուռքի կենտրոնները չենք դիտարկում Օսմանյան կայսրության Միլեթի մնացորդներ, որոնք կրոնական համայնքներ են, դրանք ազգային համայնքներ են։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Հետևաբար մենք հարաբերվում ենք մեր հայրենակիցների հետ որպես անհատ, կազմակերպություն, ընդ որում՝ մեր դռները բաց են և՛ առաքելական եկեղեցու մեր հետևորդների համար, և՛ Կաթողիկե ու Ավետարանական եկեղեցիների եղբայրների ու քույրերի համար»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք վերջինս հանդիպումներ ունենո՞ւմ է սփյուռքի թեմերի առաջնորդների հետ, նրանք հրավիրվո՞ւմ են միջոցառումների, Սինանյանը նկատեց՝ «Այո՛, միշտ էլ դա այդպես է արվել»։

Նա ընդգծեց, որ արհամարում է այն խոսակցությունը, թե Սփյուռքում իշխանության վարկանիշը նվազել է․ «Մենք պարտվել ենք մի պայքարում, որին պետք է պատրաստվեինք 30 տարի։ Այսօր կորցրել ենք վերահսկողությունը Արցախի նկատմամբ, մեր հայրենկիացները իրենց հայրենիքից զրկվել են ու չեն ապրում, մեր մի քանի տարվա պատմությունը ընդհատվել է»։

Սինայնանը պարզաբանեց, որ ԼՂ-ն պատմական հայրենիք ասելով, պետք է հիշել, որ դրա ադմինսիտրատիվ տարածքը Ադրբեջանին է պատկանում․ «Մուշը իմ պապիկի ծննդավայրն է, պատմական հայրենիք է ինձ համար, բայց ՀՀ սահմանի ներսում չի գտնվում։ Ազգովի չպատրաստվեցինք Արցախը պաշտպանելու համար, 1994 թվականից հետո բացառիկ հնարավորություն կար այն պաշտպանելու համար, չարվեց, դրա հետ մեկտեղ չկարողացանք ստեղծել դիվանագիտական կոմպլեքս»։

Թեմայի այլ նորություններ