Ուղիղ. «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները». համաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 36°C
    13%
    4 կմ/ժ
  • Շիրակ 31°C
    22%
    7 կմ/ժ
  • Լոռի 23°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    76%
    13 կմ/ժ
  • Արարատ 37°C
    16%
    6 կմ/ժ
  • Սյունիք 31°C
    41%
    9 կմ/ժ
  • Արմավիր 37°C
    13%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    79%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 35°C
    13%
    4 կմ/ժ
  • Կոտայք 33°C
    32%
    14 կմ/ժ
  • Արցախ 30°C
    51%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38694
  • Դոլար = 388.242

Ուղիղ. «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները». համաժողով

Եվրոպական միությունը համարում է, որ Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման առումով և կարևորում է Երևանի հետ համագործակցությունը դրա շրջանակներում։ Այս մասին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտարարեց՝ մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը։ 

Նա նշեց, որ այս տարի նշվում է Արևելյան գործընկերության 15 ամյակն՝ ընդգծելով, որ նշված գործընկերությունը լավ արդյունքներ է գրանցել և շարունակում է հաջողությամբ պսակվել երկրներին, այդ թվում՝ Հայաստանին ավելի մոտ բերելով Եվրոպական միությանը։ 

«Կարծում եմ՝ ամենակարևոր հաջողությունն այն է, որ այս երկրներն աշխատել են միասին տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ նաև համագործակցել են բարեփոխումների հետ կապված իրենց փոխանակման, ինչպես նաև դիմակայունության շուրջ»,- իր խոսքում նշել է Մարագոսը՝ հավելելով, որ Արևելյան գործընկերությունը նաև առաջ է մղել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը։ 

Նա նաև շեշտել է, որ Արևելյան գործընկերությունը կշարունակի ամրապնդել երկրների միջև համագործակցությունն՝ ուղղված անվտանգությանը, հաղորդակցությանը և տնտեսական դիմակայունության կառուցմանը։

«Եվս մի տարր, որի մասին նշվեց Բրյուսելում՝ վերջին նախարարական հանդիպմանը, դա հաղորդակցություն էր։ 

Այդ համատեքստում Հայաստանը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, և պետք է այդ դրականն Արևելյան գործընկերության մեջ պահպանենք»,- ընդգծել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Խոսելով Արևելյան գործընկերության մյուս կարևոր տարրերի մասին՝ Մարագոսը նաև նշել է տնտեսական և ներդրումային ծրագրերի մասին և կարծիք հայտնել, որ Հայաստանի պարագայում իրագործվելու են բոլոր տնտեսական և ներդրումային ծրագրերը։ 

«Հայաստանի դեպքում սա օգտակար հարթակ է մեր հարաբերությունները սերտացնելու համար, Հայաստանը կարևոր գործընկեր է եղել», - ասել է Մարագոսը՝ ողջունելով բոլոր այն մարդկանց, ովքեր վերջին տարիներին ներգրավված են եղել այդ գործում։

Նա հավելել է, որ Եվրոպական միությունն այս հարթակը շատ է կարևորում՝ հաշվի առնելով աշխատանքը բարեփոխումների գործընթացում և քաղաքացիական հասարակության հետ հարաբերվելու առումով։ 

«Հայաստանի հետ մենք հիմա նոր գործընկերության օրակարգի վրա ենք աշխատում։ Աշխատում ենք երկրի դիմակայունության և աճի ծրագրի ուղղությամբ, որը հայտարարվեց ապրիլի 5-ին Բրյուսելում», - ասել է Մարագոսը՝ վերահաստատելով, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Հայաստանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելով Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և անկախությանն ու ինքնիշխանությանը։ 

Վասիլիս Մարագոսը նաև ընդգծել է «Դիմակայուն Սյունիք», ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցող այլ տնտեսական ծրագրերի կարևորությունը։ 

«2025 թվականին նախատեսված է Արևելյան գործընկերության գագաթնաժողով․ ակնկալում ենք ձեր մասնակցությունը՝ հասնելու այն կոնկրետ արդյունքներին, որոնք շահեկան կլինեն Հայաստանին և ողջ տարածաշրջանին։ Ես կարծում եմ, որ հատկապես Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության ծրագրերին շատ կարևոր տարր է այս ամենի հաջողության համար», - տեղեկացրել է ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ հետագա աշխատանքը կլինի արգասաբեր։ 

Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա և դրա կոնտեքստում շատ ենք կարևորում դիվերսիֆիկացիան:

Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» խորագրով քննարկման ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հաճախ, երբ մենք ասում ենք դիմակայունություն, առաջին միտքը, որ գալիս է, երևի հենց դիվերսիֆիկացիան է, որը Հայաստանի համար շատ կարևոր է: Զանազանեցումը շատ կարևոր է տնտեսության, անվտանգության մեջ, ու ես կարծում եմ, որ Արևելյան գործընկերությունը իր ներդրումն է բերել ու բարեփոխումների աջակցությունը հենց այս նպատակն ունի»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս ընդգծեց, որ վերը նշված դիմակայունության կոնտեքստում շատ կարևոր են ժողովրդավարական ընտրությունները:

«Մենք խորը համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունն ու այն հիմնական գործիքներից մեկն է, որոնցով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին: Մենք համոզմունք ունենք, որ ժողովրդավարությունը օգնում է ներքին անվտանգությանը, տնտեսության զարգացմանը, ժողովրդավարացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին ու սրանք իրենց հերթին մեծ արդյունքներ են բերում: Մենք կարծում ենք, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը, ինչքան շատ գործընկերներ ունենա Հայաստանը, ինչքան շատ աջակցեն Հայաստանի բարեփոխումների ամրապնդմանը, այնքան Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Թեմայի այլ նորություններ