Զարեհ Սինանյանը Ռենե Լևոնյանին է ներկայացրել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Զարեհ Սինանյանը Ռենե Լևոնյանին է ներկայացրել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ծրագրերը

Զարեհ Սինանյանը Ռենե Լևոնյանին է ներկայացրել Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ծրագրերը

Մայիսի 3-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին:

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց հյուրին հայրենանվեր գործունեության համար և  ներկայացրեց գրասենյակի աշխատանքներն ու ծրագրերը: Զարեհ Սինանյանը կարևորեց այս տարի կայանալիք համահայկական համաժողովը և վստահություն հայտնեց, որ Վերապատվելին ակտիվ մասնակցություն կունենա համաժողովի աշխատանքներին:

«Մեր կառույցների միջև առողջ ու արդյունավետ համագործակցությունն օրինակելի է, և ուրախ եմ, որ այն գնալով ավելի է ընդլայնվում»,-նշեց Գլխավոր հանձնակատարը:

Հանդիպման ընթացում Ռենե Լևոնյանը անդրադարձ կատարեց միության կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու գործընկերային հարաբերությունները նոր ծրագրերում:

Թեմայի այլ նորություններ