Վաշինգտոնում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Վաշինգտոնում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես

Վաշինգտոնում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանին և ցուցահանդեսների զարգացման պատասխանատու Քրիստին Վալլովերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվող «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է 2023 թվականին նախանշված ցուցադրության կազմակերպման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի և Հայաստանի թանգարանների միջև համագործակցությունը՝ ի նպաստ մշակութային երկխոսության զարգացման:

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են նախատեսվող ցուցադրության ծրագիրը` նշելով, որ այն ծրագրում են 2023 թվականին իրականացնել ԱՄՆ-ում` համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի և Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի  հետ:

«Մեր նպատակն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակությանը ներկայացնել Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը` քրիստոնեության և աստվածաշնչյան արժեքներին հավատարմության համատեքստում»,- նշել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանը:

Ամերիկացի հյուրերը նշել են, որ «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսը կպատմի Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա երկրի, հայ ժողովրդի անցած ճանապարհի մասին` Նոյան տապանից սկսած մինչև քրիստոնեության ընդունում, տառերի գյուտ և Աստվածաշնչի թարգմանություն, եկեղեցական արարողակարգեր, Հայոց ցեղասպանություն և արցախյան պատերազմներ` այդ ամբողջ ուղեծրում ընդգծելով Աստվածաշնչի և քրիստոնեության արժեքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն առաջարկել է ցուցադրությանը զուգահեռ կազմակերպել նաև գիտաժողով, որի շրջանակում կներկայացվի  հայկական մշակութային ժառանգության աստվածաշնչյան շերտը: Այս համատեքստում, ըստ նախարարի տեղակալի, կարևոր է նաև հայկական միջնադարյան մանրանկարչության ներկայացումը, որտեղ աստվածաշնչյան թեմատիկան ներկայացված է լայնորեն:

Ամփոփելով հանդիպումը` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է մեր երկրի ու ժողովրդի պատմությունը ներկայացնել առաջադեմ աշխարհին` նշելով, որ առաջարկվող ցուցադրությունն այդ առումով արդյունավետ միջոց է:

Հյուրերը փաստել են, որ տպավորված են հայկական պատմամշակութային ժառանգությամբ և Հայաստանում գտնվելու առիթը կօգտագործեն ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին:

Թեմայի այլ նորություններ