Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին:  

Տիկին Դեմիրճյանն օրինակելի կին էր, ընտանիքի հոգատար մայր, ով վայելում էր  հասարակության սերն ու հարգանքը: Միաժամանակ, նա զբաղվել է դասախոսական բեղմնավոր աշխատանքով՝ կրթելով երիտասարդ սերնդի լայն շրջանակների:  

Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահից հետո տիկին Դեմիրճյանն իր գործունեությամբ վառ պահեց ամուսնու հիշատակը՝ այդպիսով նպաստելով Կարեն Դեմիրճյան պետական, ազգային և քաղաքական գործչի կերպարի ամբողջացմանը:

Այս ծանր կորստի պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ռիմա Դեմիրճյանի ընտանիքին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»:

Թեմայի այլ նորություններ