Վարչապետի մոտ քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    49%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    0 կմ/ժ
  • Լոռի 22°C
    64%
    6 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 23°C
    36%
    4 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    49%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    49%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    40%
    2 կմ/ժ
  • Արցախ 26°C
    53%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Վարչապետի մոտ քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները

Վարչապետի մոտ քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ղեկավարներ, ԱԺ պատկան հանձնաժողովների պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Քննարկումը ծավալվել է համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների շուրջ: Անդրադարձ է եղել հարկման արդյունավետ մոդելին, հարկման ենթակա եկամուտների տեսակներին, հայտարարատուների շրջանակին, վարչարարության գործիքներին և այլ հարցերի: Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են առաջարկներ և դիտողություններ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման մշակույթի ներդրումը՝ ընդգծելով, որ այս բարեփոխման նպատակը պետականամետ մտածելակերպի և քաղաքացիական կեցվածքի ձևավորումն է: Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել հայտարարագրման իմպլեմենտացիոն համապարփակ մեխանիզմների մշակման շուրջ աշխատանքը և ներկայացնել առաջարկներ:

Թեմայի այլ նորություններ