Սոլակում ժայռից ընկած տղան ունի բազմաթիվ կոտրվածքներ․ վիճակը ծայրահեղ ծանր է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Սոլակում ժայռից ընկած տղան ունի բազմաթիվ կոտրվածքներ․ վիճակը ծայրահեղ ծանր է

Սոլակում ժայռից ընկած տղան ունի բազմաթիվ կոտրվածքներ․ վիճակը ծայրահեղ ծանր է

Ինչպես ավելի վաղ հայտնել էր InterLur.com լրատվական գործակալությունը՝ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տարեկան պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մետր)։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները Արտյոմ Չ․-ին (ծնված 2004 թ․) պատգարակով մոտեցրել են (1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ պատանին ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք: Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 

Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը...

Опубликовано Gev Derdzyan Воскресенье, 16 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ