ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը

ՀՀ Սահմանադրական դատարանը երկրի մայր օրենքին համապատասխանող է ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ ԲԴԽ անդամներին վերաբերող դրույթը: Խոսքը վերաբերում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելուն. «Դատական օրենսգիրքը» տարիքային շեմ է սահմանում ԲԴԽ դատավոր անդամների դեպքում, մինչդեռ ԲԴԽ գիտնական անդամների համար նման սահմանափակում չկա:

«2022 թվականի մայիսի 6-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը որոշեց․

  1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
  2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
  3.  Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Թեմայի այլ նորություններ