ՔՊ-ն առաջարկում է սահմանագծման եւ սահմանազատման հարցը չտեղափոխել ներքաղաքական դաշտ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

ՔՊ-ն առաջարկում է սահմանագծման եւ սահմանազատման հարցը չտեղափոխել ներքաղաքական դաշտ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի տեքստի մեջ կան ներքաղաքական բովանդակություն և ներքաղաքական նպատակներ հետապնդող ձևակերպումներ։

Ազգային ժողովում նա ընդգծեց, որ ՔՊ-ի համար առնվազն զարմանալի է, նաև ինչ-որ իմաստով անհասկանալի, որ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև անվտանգային հարցերի վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարության տեքստի մեջ ընդդիմությունը փորձում է ներքաղաքական միակողմանի ձևակերպումներ, որոնք տեքստը գրելիս ինքնին հասկանալի էր, որ լինելու են անընդունելի քաղաքական մեծամասնության համար:

«Հետևաբար, բացատրությունը մեզ համար հետևյալն է, որ այդ հայտարարությունները դուք գրում եք, որպեսզի մենք չընդունենք, ոչ թե ընդունենք։ Գրում եք, որպեսզի քաղաքական մեծամասնությունը, հասկանալով, որ այնտեղ կան ներքաղաքական անընդունելի տեքստեր, այդ հիմքով առնվազն մերժի, և հետո դուք ասեք, որ «այ տեսեք, քաղաքական մեծամասնությունը մերժեց բերած անվտանգային հարցերի նախագիծը»։

Ես համարում եմ, որ սա ներքաղաքական շահարկման դաշտում գտնվող հայտարարության նախագիծ է»,- ասաց Կոնջորյանը։

ՔՊ խմբակցության ղեկավարն առաջարկեց նման նախագիծ-հայտարարությունները կազմելիս հենց ամենասկզբից աշխատանքային խումբ ձևավորել և միասին գրել, եթե ընդդիմության նպատակը ներքաղաքական դաշտ տեղափոխելը չէ։

Թեմայի այլ նորություններ