Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին (18.12.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին (18.12.2021)

Պատմության հետագծով. Նշանակալի դեպքերի, դեմքերի, ծնունդների, հայտնագործությունների մասին (18.12.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Միգրանտի միջազգային օրը (International convention on the protection of the rights of migrant workers and members of their families) 
  • Արաբական լեզվի օր ՄԱԿ-ում 

Ազգային

  • Իրան - Իրանի Իսլամական ուսումնական հաստատությունների եւ համալսարանների միավորման օրը
  • Կատար - Ազգային օրը
  • Մոլդովա - Ոստիկանության օրը
  • Նիգեր - Հանրապետության օրը
  • Ռուսաստան - ԶԱԳՍ-ի աշխատակիցների օրը 
  • Ռուսաստան - Ներքին գործերի մարմինների սեփական անվտանգության ստորաբաժանումների օրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Թունիսում հեղափոխություն սկսվեց, արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալինը 2011 թվականին հրաժարական տվեց:
1994 - Իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը:

  • Վերջինիս եղբայրը վազում է մարդասպանների հետևից, սակայն չի հասցնում փրկել Գալստյանին:

1993  - Ադրբեջանական 60 000-անոց բանակն աֆղան մոջահեդների (1500) և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման անցավ Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով:

  • Երկուսուկեսամյա դաժան մարտերում (մինչև 1994թ. մարտի սկիզբը) հայկական կողմը ջախջախիչ հակահարվածով թշնամուն հետ շպրտեց ելման դիրքերը:

1976 - ԱՄՆ-ի էկրաններին հայտնվում հայտնի «Քինգ Քոնգ» ֆիլմը. գլխավոր դերում` Ջեսիկա Լանչ:
1970 - Իտալիայում օրինականացվեց ապա­հար­զանը:
1969 - Բրիտանիայում սպանության համար մահապատիժը հանվում է:
1966 - Հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Էպիմետեյը:
1956 - Ճապոնիան դառնում է ՄԱԿ-ի անդամ:
1940 - Նացիստական Գերմանիայում հաստատվեց նախապես ծրագրված «Բարբարոսա» գործողությունը՝ Գերմանիայի ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը:
1936 - Չինաստանից ԱՄՆ բերվեց Սու Լին անունով առաջին խո­շոր պանդան:
1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները։
1918 - Ստեղծվեց «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:
1912 - ԱՄՆ-ը ագելեց իր տա­րածք մուտք գոր­ծել անգ­րա­գետ գաղ­թա­կան­նե­րին:
1892 - Առաջին անգամ բեմադրվեց Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:
1865 - Ընդունվեց ԱՄՆ Սահմանադրության 13­­­­-­րդ ուղ­­­ղումը, որն արգելեց ստրկությունը:
1806 - Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։
1787 - Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Քրիստինա Ագիլերա, ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի

  • Իր երաժշտական կարիերայի ընթացքում Քրիստինան ստացել է վեց «Գրեմմի», մեկ «Լատինական Գրեմմի» և մի շարք այլ երաժշտական մրցանակներ։ 

1975 - Սիա Ֆուրլեր, երգչուհի, երգերի հեղինակ
1963 - Բրեդ Փիթ, ամերիկացի կինոդերասան 

  •  «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է (1995 թ., «12 կապիկ» ֆիլմի համար), երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Փիթի մասնակցությամբ ֆիլմերն են «Այնտեղ, որտեղ հոսում է գետը», «Աշնան լեգենդները», «Հարցազրույց արնախումի հետ: Արնախումի կյանքի քրոնիկա»,«Յոթ», «12 կապիկ», «Յոթ տարի Տիբեթում», «Մարտական ակումբ», «Տրոյա», «Միսթեր և միսիս Սմիթ», «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին», «Մարդ, որը փոխեց ամեն ինչ», «Բենջամին Բատոնի խորհրդավոր պատմությունը» և ուրիշներ:

1946 - Սթիվեն Սփիլբերգ, ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

  • Համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։
  • Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են՝ 5 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում` 3 ֆիլմ։ Երեք անգամ արժանացել է Օսկարի, որից երկուսը՝ որպես լավագույն ռեժիսոր։
  • Նրա 20 ամենաշահութաբեր ֆիլմերը (200 միլիոն դոլլարից ավելի) ընդհանուր թվով աշխարհում հավաքել են 8,4 միլիարդ դոլարի եկամուտ։
  • Սթիվեն Սփիլբերգի ամենահայտնի ֆիլմերն են Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմաշարը, «Ծնոտներ», «Այլմոլորակայինը», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Շինդլերի ցուցակը», «Փրկել շարքային Ռայանին», «Մարտական ձին», «Իռլանդացին» և ուրիշներ:

1943 - Կիտ Ռիչարդս, The Rolling Stones ռոք խմբի կիթառիստ 

  • Rolling Stone պարբերականը «100 լավագույն կիթառիստների» ցանկում նրան է հատկացրել 4-րդ տեղը:
  • Կիտ Ռիչարդսը Միք Ջագերի հետ համատեղ հեղինակել է The Rolling Stones-ի երգերը:

1933 - Ելենա Ալեքսանյան, հայ գրականագետ, քննադատ, թարգմանիչ
1928 - Հենրիկ Սիրավյան, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)
1921 - Յուրի Նիկուլին, խորհրդային և ռուսական ականավոր դերասան, կրկեսի դերասան, հաղորդավար 

  • Նիկուլինի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Օղի թորողները», «Բարբոս շունը և անսովոր խաչը», ««Ы» օպերացիան և Շուրիկի մյուս արկածները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Նրանք կռվում էին հայրենիքի համար» և ուրիշներ:

1906 - Գուրգեն Գեն (Շահնազարով), հայ սովետական դերասան
1904 - Ջորջ Սթիվենս, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր

Թեմայի այլ նորություններ