Փարիզում ներկայացվել են Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Փարիզում ներկայացվել են Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները

Փարիզում ներկայացվել են Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը Փարիզում ներկայացրել են Հայաստանում վիրավոր զինվորների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Պատմել են, թե ինչպես է ստեղծվել Զինվորի տունը և արձանագրել, որ, փաստորեն Հայաստանում, ի դեմս Զինվորի տան, արդեն ձևավորվել է այն օղակը, որ կարողացավ պատերազմից հետո օգնել վիրավոր զինվորներին վերականգնվել, վերադառնալ լիարժեք կյանք։

Ի դեպ, Ֆրանսիայի Սենատի անդամների հրավերով և նախաձեռնությամբ են Մուրադյանն ու Մինասյանը մասնակցում մի միջոցառման, որի ժամանակ նախատեսված էր քննարկել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանին, և հրավիրել լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանի խնդիրների, գերիների վերադարձի վրա։

Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել. «Ֆրանսիան և ֆրանսիացի ժողովուրդը միշտ, բոլոր փորձությունների ժամանակ Հայաստանի կողքին են եղել»։

Անդրադառնալով պատերազմի հետևանքների հաղթահարմանը, ԵՊԲՀ ռեկտորը շեշտել է. «Երբ Հարյկուհի Մինասյանի հետ ստեղծում էինք Զինվորի տունը, մեզ համար նախատիպ էր Փարիզում գործող, ազգային արժանապատվության սիմվոլ հանդիսացող Հաշմանդամների տունը»։

Ի դեպ, Փարիզի Հաշմանդամների տունը և Զինվորի տունը երեկ նախնական համաձայնություն են ձեռք բերել փոխայցեր կազմակերպել, քանի որ Փարիզի Հաշմանդամների տան ղեկավար կազմը տպավորված է Զինվորի տուն այցելած՝ Ֆրանսիայի Սենատի անդամների պատմածներով։

Նախօրեի քննարկմանը Զինվորի տան տնօրենն էլ ներկայացրել է պատմություններ, որոնք առանց մեկնաբանությունների բնութագրում են պատերազմի և խաղաղության պայմաններում հայ և ադրբեջանցի զինվորականների գործելաոճերի տարբերությունները.

«Հայ զինվորականները մի ավտոբուս են փորձել կանգնեցնել, ադրբեջանցի վարորդն ասել է՝ չեմ կանգնի, միևնույն է՝ դուք կանանց ու երեխաների վրա չեք կրակի», իսկ երբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հումանիտար հրադադար էր հայտարարվել, ադրբեջանական կողմն այդ պահին ռմբակոծում էր Ստեփանակերտը», -պատմել է Հայկուհի Մինասյանը։

Թեմայի այլ նորություններ