Փարաքարից բերման է ենթարկվել 7 անձ. «Ապրելու երկիր» կուսակցության անդամները փակել էին օդանավակայան տանող ճանապարհը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Փարաքարից բերման է ենթարկվել 7 անձ. «Ապրելու երկիր» կուսակցության անդամները փակել էին օդանավակայան տանող ճանապարհը

Փարաքարից բերման է ենթարկվել 7 անձ. «Ապրելու երկիր» կուսակցության անդամները փակել էին օդանավակայան տանող ճանապարհը

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում լարված իրավիճակ է: «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները՝ Մանե Թանդիլյանւի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ փակել էին դեպի օդանավակայան տանող ճանապարհը և պահանջում էին բացել համայնքապետարանի մուտքը: Ոստիկանների ու «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցների միջև քաշքշուք սկսվեց, ոստիկանները բերման ենթարկեցին որոշ  քաղաքացիների: ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ կա 7 բերման ենթարկված՝ ոստիկանության օրինական պահանաջը չկատարելու հիմքով:

MHM0145028.jpg (468 KB)

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը եկել էր այսօր համայնքապետարան իր երդման արարողությունն իրականացնելու: Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Իսկ, ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է` ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ՔՊ-ի ավագանու անդամները):

MHM0145029.jpg (356 KB)

Այսօրվա դեպքերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, նշելով, որ Փարաքարում ավագանու անդրանիկ նիստին Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանն ապօրինաբար են ներկա եղել: Հիմա էլ Ապրելու երկրի ղեկավար կազմը գնացել է համայնքապետարան ու թե բա՝ դուք իշխանազավթում եք անում։

MHM0145030.jpg (432 KB)

Նկատկենք, որ ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի պնդմամբ «Ապրելու երկիրը» ընդմիջման պահին է արել համայնքապետի ընտրությունը, իրենք ներկա չեն եղել, իսկ 10 հոգանոց ավագանու նիստով արված նիստն օրինական չէ, ըստ քաղաքական ուժերի: «Ապրելու երկիրն» էկ հակառակն է պնդում, թե ներկա են եղել և ամեն բան օրինական է:

Հիշեցնենք, որ այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 27,54 տոկոս ձայնով և երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 23,51 տոկոս ձայնով: Այսպիսով՝ ուժերից ոչ մեկը չէր հատել 50+ տոկոսի շեմը

Թեմայի այլ նորություններ