Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի գործունեության հաշվետվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի գործունեության հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի գործունեության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Կառավարությունից հայտնում են, որ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է փոխվարչապետի կողմից համակարգվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև զեկուցել հաշվետու տարում նախարարական կոմիտեների, խորհուրդների և հանձնաժողովների շրջանակում կատարված աշխատանքները: 

Հաջորդիվ փոխվարչապետի խորհրդականները ներկայացրել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության և միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացների ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում աշխատանքներ են տարվել ռազմավարական պլանավորման, թվայնացման գործընթացների համակարգման և ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ: 

Գրասենյակի կողմից ապահովվել է մշակվող ռազմավարական փաստաթղթերի որակի վերահսկողությունը և դրանց փոխներդաշնակեցումը: Միաժամանակ, միջազգային ստանդարտներին համապատասխան մշակվել է ռազմավարական կառավարման նոր համակարգ և մեկնարկել են վերջինիս ներդրման աշխատանքները, որոնց արդյունքում ռազմավարական կառավարումը կդառնա առավել արդյունավետ:

Թվայնացման գործընթացների համակարգումն ապահովել է փոխվարչապետի նախագահությամբ գործող Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը: 

Հաշվետվության ընթացքում ներկայացվել են հանրային ծառայությունների թվայնացման և որակի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ ազգային նույնականացման համակարգի ներդրման առաջընթացը, «կյանքի փորձառության» տրամաբանությամբ  հանրությանը մատուցվող ծառայությունների թվայնացումը:

Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում 2023 թվականին արձանագրված զարգացումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված աշխատանքներին:

Վարչապետին զեկուցվել են նաև Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման առաջընթացը, ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված հինգ ուղենիշներով իրականացվող միջոցառումների ընթացքը և ձեռքբերված պայմանավորվածությունները:

Զեկուցվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև փոխվարչապետի համանախագահությամբ գործող միջկառավարական հանձնաժողովների գործունեության ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտային ռազմավարությունների իրականացման մշտադիտարկումը, միջազգային գործընկերների կողմից իրականացվող ծրագրերի համադրումը ՀՀ կառավարության ծրագրերի հետ և այլ հարցերի հետ կապված տվել կոնկրետ հանձնարարականներ:    

Թեմայի այլ նորություններ