Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրասիական երկրների Անկախության 30-ամյակի տոնակատարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրասիական երկրների Անկախության 30-ամյակի տոնակատարությանը

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրասիական երկրների Անկախության 30-ամյակի տոնակատարությանը

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մասնակցեց Եվրասիական երկրների Անկախության 30-ամյակի տոնակատարությանը։ Միջոցառումը կազմակերպել էր ՄԹ խորհրդարանի «Եվրասիայի պահպանողական ընկերներ» կազմակերպության կողմից՝ Լենսդաուն ակումբում։ Ակումբի գլխավոր տնօրեն և քարտուղար Դեյվիդ Հերբերթը ջերմորեն ողջունեց միջոցառման մասնակիցներին Լենսդաունում, որտեղ նրանք ունեին առանձին տաղավարներ, որոնք ներկայացնում էին իրենց պատմությունը, մշակույթը, խոհանոցը և ազգային խորհրդանիշները:

Հայկական տաղավարում ներկայացված էին հայկական հարուստ մշակույթն ու պատմությունը, համեղ քաղցրավենիքներն ու հայկական գինին ու կոնյակը։ Մասնակից երկրներին և հյուրերին ողջունեցին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախարար Վենդի Մորթոնը, «Եվրասիայի պահպանողական ընկերներ» կազմակերպության նախագահ Լորդ Փիթեր Լիլլին և կազմակերպության խոսնակ տիկին Բոտա Տորե Հոփկինսոնը: Հյուրերի շարքում էին ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար, Պահպանողական կուսակցության անդամ Թիմ Լոութոնը, ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի փոխնախագահ Մարկ Փրիթչարդը, ՄԹ խորհրդարանի այլ անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, Եվրասիական երկրների Միացյալ Թագավորության համայնքների ներկայացուցիչներ և բարեկամներ, գործարարներ։

Թեմայի այլ նորություններ