Մենք իրավունք չունենք մոռանալ պատմության դասերը, մոռանալ մեր պապերի սխրանքը. ՀՀ-ում ՌԴ դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Մենք իրավունք չունենք մոռանալ պատմության դասերը, մոռանալ մեր պապերի սխրանքը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Մենք իրավունք չունենք մոռանալ պատմության դասերը, մոռանալ մեր պապերի սխրանքը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին Երևանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և Հայաստանում հավատարմագրված Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Թուրքմենստանի դեսպանները:

Դիվանագետները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, որի մոտ՝ եղբայրական գերեզմանում, ամփոփված են Հայրենական պատերազմում զոհվածների մասունքները:

«Սա պարզապես պետական տոն չէ, այն նաև ընտանեկան տոն է, որովհետև, հավանաբար, չկա Հայաստանում, Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում ընտանիք, որն այս կամ այն կերպ չի բախվել պատերազմին, դրա հետևանքներին: Ամեն տեղ կան վետերաններ, հերոսներ, և շատ կարևոր է, որ այդ իրադարձությունների հիշողությունը փոխանցվի սերնդեսերունդ:

Մենք իրավունք չունենք մոռանալ պատմության դասերը, մենք իրավունք չունենք մոռանալ մեր պապերի սխրանքը, որոնք այս հաղթանակի համար տվել են իրենց ամենաթանկը»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Թեմայի այլ նորություններ