Մարությանի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել. միայն իր հրաժարականի և ավագանու անվստանության դեպքում նա կհեռանա
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Մարությանի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել. միայն իր հրաժարականի և ավագանու անվստանության դեպքում նա կհեռանա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավորումը սահմանված ժամկետից շուտ ավարտելու մասով քննարկումներ չկան: Այս մասին ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է քաղաքապետի փոփոխության հարց:

«Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ: Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել: Եվ այս պահի դրությամբ որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է այդ պաշտոնավարումն ավարտվի, չկա»,-ասաց Աղաջանյանը:

Նա հիշեցրեց, որ դա միայն հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով. օրինակ, երբ քաղաքապետն ինքը հրաժարական կտա կամ ավագանին անվստահություն կհայտնի: Անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկության վերաբերյալ հարցին, թե Հայկ Մարությանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ խմբակցության պատգամավորը հորդորեց այդ հարցով դիմել Հայկ Մարությանին կամ Ռոբերտ Քոչարյանին:

Թեմայի այլ նորություններ