Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    44%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    63%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    12 կմ/ժ
  • Արցախ 20°C
    58%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը

Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը

Շիրակի մարզպետարանի արգելափակումը վերացվեց: Գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին մուտքն ու աստիճանաբար հեռանում են կառույցից: Նշենք, որ մարզպետարանի դուռը ծնողները բացեցին ուժային կառույցի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:

Թե ինչ պայմանավորվածությամբ գնացին այդ քայլին, չեն մանրամասնում:

Նշենք, որ երեկ ժամը 14:00-ից մինչ այս պահը Շիրակի մարզպետարանի մուտքը շարունակում էին փակ պահել Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք գիշերը դուռը բացել էին և կառույցի տղամարդ աշխատակիցներին ևս թույլ են տվել, որ դուրս գան շենքից: Կանանց համար դուռն ավելի վաղ էին բացել:

Իսկ ծնողները գիշերել էին մարզպետարանում: Նրանք պահանջում էին, որ վարչապետը գա Գյումրի և պատասխանի, թե երբ են վերադարձվելու իրենց որդիները:

Թեմայի այլ նորություններ