Խոսել են անհանգստացնող բոլոր հարցերի մասին. Պուտինի ու Բայդենի հանդիպումը տևել է 2 ժամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Խոսել են անհանգստացնող բոլոր հարցերի մասին. Պուտինի ու Բայդենի հանդիպումը տևել է 2 ժամ

Խոսել են անհանգստացնող բոլոր հարցերի մասին. Պուտինի ու Բայդենի հանդիպումը տևել է 2 ժամ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը երեկ տեսակապով բանակցություններ են վարել, որոնք տևել են երկու ժամից մի փոքր ավելի։ Զրույցի հիմնական թեման Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումն էր և Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման վերաբերյալ Արևմուտքի մտահոգությունները։

Բանակցությունների ընթացքում Բայդենը ԱՄՆ-ի մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման հետ կապված իրավիճակի կապակցությամբ, հայտնել են Սպիտակ տնից:

«Բայդենը խորը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և մեր եվրոպացի դաշնակիցների շրջանում Ուկրաինայի շուրջ ռուսական զորքերի տեղակայման հետ կապված իրավիճակի սրման կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները կպատասխանեն վճռական տնտեսական և այլ միջոցներով սրման դեպքում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ՝ բանակցություններից հետո։

Զրույցի ընթացքում Բայդենը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու մասին և կոչ է արել «դեէսկալացիա և դիվանագիտությանը վերադարձի», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Նաև բանակցությունների ընթացքում Պուտինն ու Բայդենն անդրադարձել են կիբերանվտանգության, ռազմավարական կայունության, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքին տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններին, ասել է Սպիտակ տունը։

Կրեմլն էլ հայտնել է, որ Պուտինի և Բայդենի բանակցությունները եղել են անկեղծ և գործնական։

Կրեմլի հայտարարության մեջ ասվում է, որ խոսակցության մեջ գերակշռող տեղը զբաղեցրել են «ներքաղաքական ուկրաինական ճգնաժամի և 2015 թվականի մինսկյան համաձայնագրերի իրականացման հարցում առաջընթացի բացակայության հետ կապված հարցերը»։ 

«Ռուսաստանի նախագահը կոնկրետ օրինակներով ցույց է տվել Կիևի ապակառուցողական գիծը, որն ուղղված է մինսկյան պայմանավորվածությունների և նորմանդական ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական ապամոնտաժմանը, լուրջ մտահոգություն է հայտնել Դոնբասի դեմ Կիևի սադրիչ գործողությունների կապակցությամբ», - ասվում է Կրեմլից:

Ռուսական կողմը հաստատել է նաև, որ Բայդենը պատժամիջոցների մասին զրույցի ժամանակ զգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի դրանք կիրառել Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի սրվելու դեպքում։

«Ջոզեֆ Բայդենն իր հերթին ընդգծել է ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերի իբր սպառնալից բնույթը և նախանշել պատժամիջոցների միջոցներ, որոնք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ կլինեն կիրառել իրավիճակի հետագա սրման դեպքում»,-ասել է նա։

Պուտինը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն վտանգավոր փորձեր է անում գրավել ուկրաինական տարածքը և զարգացնում է իր ռազմական հնարավորությունները Ռուսաստանի սահմանների մոտ:

«Ուստի Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է վստահելի, օրինականորեն ամրագրված երաշխիքներ ձեռք բերելու մեջ, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելյան ուղղությամբ և հարձակողական հարվածային զենքի համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում»,- ասել է ՌԴ նախագահը։

Զրույցի ընթացքում Պուտինը նաև Վաշինգտոնին առաջարկել է չեղարկել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վրա դրված սահմանափակումները։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև տեսակապով բանակցությունները մեկնարկել են ուղիղ 18:00-ին և ավարտվել են Մոսկվայի ժամանակով  20:10-ին:

Թեմայի այլ նորություններ