Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին

Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին

Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում  հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին, ինչպես նաեւ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:

Հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւել են ԱԺ նիստերի աշխատանքին, այցելել գրադարան ու թանգարան:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաների հետ:

Պատգամավորը ներկայացրել է ԱԺ գործունեությունը, կառուցվածքը, ինչպես նաեւ անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին: Վաղարշակ Հակոբյանն աշակերտներին պատմել է իր երազանքների մասին՝ մասնավորապես, թոշակառուներին անհոգ կյանք պարգեւելու մասին:  Վաղարշակ Հակոբյանի կարծիքով՝ մեր երկիրն արդեն գնում է այդ ճանապարհով եւ լիահույս է, որ  տարիների ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն:

Հյուրերը հետաքրքվել են պատգամավորի կենսագրական տվյալներով, հարցեր ուղղել պատգամավոր դառնալու ցանկության մասին: Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է օրենսդիր մարմնի աշխատանքի կարեւորությունն ու պատասխանատվությունը:

Նա հորդորել է աշակերտներին լավ սովորել, քանզի չի բացառվում, որ մի օր հնարավոր է  նրանք եւս դառնան պատգամավոր: Այս համատեքստում նա կարեւորել է  պատգամավորների սերնդափոխությունը:

Հյուրերն իրենց շրջայցը եզրափակել են ավանդական լուսանկարով:

Թեմայի այլ նորություններ