ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 5.135 մլրդ ՀՀ դրամ:
«Արդյունքում՝
- ծառայությունների մակարդակը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին
- Կկառուցվի նոր մասնաշենք
- Կցակառույցների շնորհիվ կընդլայնվեն գործող մասնաշենքերը
- Կհիմնանորոգվեն գործող մասնաշենքերը
- Կբարեկարգվի կենտրոնի ամբողջ տարածքը
Կենտրոնը կունենա 425 ստացիոնար և 9 անհետաձգելի բուժօգնության մահճակալ
Կբացվի մանկական բաժանմունք»,- գրել է Սիմոնյանը: