Հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախկին սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Ռոբերտ Ջոզեֆ (Բոբ) Դոուլի մահվան կապակցությամբ:

«Դեկտեմբերի 5-ին հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին։ Սենատոր Դոուլը ոչ միայն մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, այլև քաջաբար պաշտպանել է մեր ժողովրդի՝ արդարության ձգտումը։ Նրա ընտանիքի և ընկերների հետ միասին հարգում ենք Բոբ Դոուլի հիշատակը»,- գրել է Արարատ Միրզոյանը:

Նախկին սենատորը կյանքից հեռացել է 98 տարեկանում: 1985-1996 թթ. ԱՄՆ Սենատում եղել է հանրապետականների առաջնորդը: 1996 թ. Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:

Դոուլը 1995-1996 թվականներին ընդգրկվել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում՝  պաշտպանելով Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին և Արցախին ֆինանսական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ տարբեր օրինագծեր, մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 907-րդ բանաձևի ընդունմանը:

Թեմայի այլ նորություններ