Հանրային տրանսպորտի վարորդները վերադարձել են աշխատանքի. «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Հանրային տրանսպորտի վարորդները վերադարձել են աշխատանքի. «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հանրային տրանսպորտի վարորդները վերադարձել են աշխատանքի. «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ամփոփելով Երեւանի հանրային տրանսպորտի հետ կապված դեկտեմբերի 13-ի իրադարձությունների արդյունքները:

«Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում է: Քաղաքային իշխանությունն արդեն իսկ գործուն քայլեր արել է եւ շարունակելու է անել այդ ուղղությամբ:

Քաղաքային իշխանությունը հետեւողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարեւորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ եւ արժանապատիվ տրանսպորտ երեւանցիների համար: Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից»,- գրել է Կարապետյանը:

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Թեմայի այլ նորություններ