Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Կատարում այցելել է Համադ հիվանդանոց
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Կատարում այցելել է Համադ հիվանդանոց

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Կատարում այցելել է Համադ հիվանդանոց

Հիվանդանոցի գործադիր տնօրեն Աբդուլահ Ալ Անսարին տիկին Նունե Սարգսյանին Ներկայացրել է բժշկական հաստատության գործունեությունը: Նա նշել է, որ Համադ բժշկական կորպորացիան՝ HMC-ն, կառավարում է 14 հիվանդանոց, որոնք, համատեղելով նորարարական հետազոտությունները, բարձրակարգ կրթությունը և գերազանց կլինիկական խնամքը, մատուցում են որակյալ և ժամանակակից բժշկական ծառայություններ:

Հիվանդանոցի ղեկավարությունը, նշելով, որ Համադ հիվանդանոցում աշխատում են նաև հայեր, հատկապես բարձր է գնահատել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի ներդրումը Կատարի առողջապահական համակարգում, և մասնավորապես Համադ հիվանդանոցի զարգացման մեջ:

Հիվանդանոցի ղեկավարության հետ զրույցում տիկին Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանն ու Կատարը, լինելով փոքր երկրներ, ձգտում են հաջողության: «Մենք ցանկանում ենք հաջողակ լինել բժշկության, տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում, —ասել է տիկին Նունե Սարգսյանը: -Ցանկանում ենք դառնալ աշխարհի փոքր, բայց հաջողակ երկրներից, ինչպիսին Կատարն է: Ուրախ կլինենք բուժանձնակազմի, ուսանողների, ինչպես նաև փորձի և գիտելիքի փոխանակում իրականացնել հատկապես առողջապահության կառավարման ոլորտում»:

Այցի ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելության և փոխգործակցության ուղղությունների հստակեցման վերաբերյալ: 

Թեմայի այլ նորություններ