Գյումրու օդը խնկաբույր է այսօր. փոխվարչապետը հարգանքի տուրք մատուցեց 88-ի աղետի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Գյումրու օդը խնկաբույր է այսօր. փոխվարչապետը հարգանքի տուրք մատուցեց 88-ի աղետի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Գյումրու օդը խնկաբույր է այսօր. փոխվարչապետը հարգանքի տուրք մատուցեց 88-ի աղետի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակն այսօր կրկին մարդաշատ էր, օդը՝ խնկաբույր: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ խոնարհվեցին, հնչեց տերունական աղոթք:

Հիշատակի արարողությանը, ի թիվս այլ անձանց, մասնակցեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետից 33 տարի անց Գյումրիում չսպիացող վերքեր ու բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Իշխանությունը հանձնառու է դրանց վերացման հարցում: Այս 3 տարիների ընթացքում Շիրակի մարզում 8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, որի 60 տոկոսը բյուջեի հաշվին է կատարվել: Դրանց մեջ և՛ փողոցաշինություն կա, և՛ կենսական նշանակության տարբեր աշխատանքներ: Այսօր պետք է մեկ անգամ ևս պարտավորվենք օր առաջ լուծել Շիրակում ծառացած խնդիրները, հատկապես՝ երկրաշարժի հետևանքով առաջացած»,- լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը:

Համբարձում Մաթևոսյանը նաև վստահեցրեց, որ Գյումրիում կշարունակվի բնակապահովման ծրագրերի իրականացումը:

Սուրբ Ամենափրկչի բակում տեղադրված կոթողին ծաղիկներ խոնարհեցին նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարության այլ ներկայացուցիչները, բազմաթիվ գյումրեցիներ և այլք:

Թեմայի այլ նորություններ