Գագիկ Սուրենյանն անդրադարձել է օդի ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված ցրտահարության հնարավոր ռիսկերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Գագիկ Սուրենյանն անդրադարձել է օդի ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված ցրտահարության հնարավոր ռիսկերին

Գագիկ Սուրենյանն անդրադարձել է օդի ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված ցրտահարության հնարավոր ռիսկերին

Հանրապետությունում ձմեռային պայմանները բարենպաստ են եղել գյուղատնտեսական կուլտուրաների ձմեռման համար:

Ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ խոսքը վերաբերում է աշնանացան ցորենին, պտղատուներին: Նրա խոսքով, այդ տեսանկյունից վտանգավոր ջերմաստիճան չի գրանցվել:

«Ներկայում Արարատյան դաշտում նկատվում է ծիրանենու ծաղկում: Դա հատկապես նկատվում է Սուրենավանի հատվածում: Մինչև ամսի 25-ը տեղի կունենա ծիրանենու մասսայական ծաղկում: Այս պահին, եղանակով պայմանավորված, գործընթացի վրա բացասական ազդեցություն չի նկատվում: Ճիշտ հակառակը, դրական ազդեցություն է թողնում հատկապես աշնանացան ցորենի և գարու վրա, որովհետև դեռ լեռնային շրջաններում պահպանվում է ձնածածկույթը, որը թույլ չի տա ջերմաստիճանի անկման պայմաններում աշնանացան ցորենը և գարին վնասվեն»,- ասաց  Գագիկ Սուրենյանը: Ամեն դեպքում, նրա խոսքով, ցրտահարման ռիսկերը, նախորդ տարվա համեմատ, այս տարի մի փոքր ավելի մեծ են, բայց դա չի նշանակում, որ անպայման պետք է ցրտահարություն լինի: Նման վտանգի դեպքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն» ազգաբնակչությանը տեղյակ կպահի:

Հարցին, թե առաջիկայում ջերմաստիճանի անկումն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ծիրանենիների վրա, Գագիկ Սուրենյանը նշեց, որ որոշակի ազդեցություն կարող է ունենալ: Թեպետ նա նկատեց, որ  ջերմաստիճանի անկումը լինելու է կարճատև, տևելու է մեկից երկու ժամ և չի հասցնի մեծ վնասներ պատճառել:

«Փորձը ցույց է տվել, որ -1-ի պարագայում առանձնապես մեծ վնաս չի հասցվում ծիրանենիներին: Ես շատ լավ հիշում եմ 2016 թվականը, երբ ջերմաստիճանը երկու օր իրար հետևից իջավ մինչև -3…-4 աստիճան, բայց առանձնապես վնաս չտվեց, որովհետև կարճ տևեց»,- ասաց  Գագիկ Սուրենյանը:

Թեմայի այլ նորություններ