Երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    47%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    56%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    60%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    64%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար

Երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 28-ից 29-ն Աղվերանում կազմակերպել էր Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված երկօրյա վերապատրաստման դասընթաց։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Դասընթացին մասնակցել են ներկայացուցիչներ Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի  նախարարություններից, Քրեակատարողական ծառայությունից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Վերջինս կարևորել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և նշված ոլորոտում նրանց շարունակական վերապատրաստումները, որոնք նպաստում են խոշտանգումների կանխարգելման ոլորտում առկա խնդիրները վեր հանելուն և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելուն։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները և ըստ գերատեսչությունների` դրանց պատշաճ հասցեավորումը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատին և գործառույթներին, խոշտանգման հասկացությանը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում, խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերին, ԽԿԿ (Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե) չափանիշներին, ոլորտի ՄԻԵԴ վճիռներին, ոչ հոժարակամ բուժմանը, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը, ազատությունից զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական զննությանը՝ որպես վատ վերաբերմունքի կանխարգելման կարևոր բաղադրիչ, հացադուլի դեպքերի վարմանը և այլն։ Վերապատրասման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայնություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։   

Թեմայի այլ նորություններ