Երևանը Կառավարության աջակցությամբ ձեռք կբերի 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Երևանը Կառավարության աջակցությամբ ձեռք կբերի 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ

Երևանը Կառավարության աջակցությամբ ձեռք կբերի 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ

ՀՀ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել նոր տրանսպորտային համակարգի ներդրմանն ուղված ևս մեկ քայլ՝ ստորագրվել է պայմանագիր, որով Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ։
 
Հնարավոր է սա 1 անձ և կանգնածը-ի նկարն է
 
«Համաձայն պայմանագրի` ավտոբուսների մատակարարաման ժամկետը սահմանված է մինչև 2023 թ․ մարտ-ապրիլ ամիսներ։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և office-ը-ի նկարն է
 
Նոր տրանսպորտային համակարգի ներդրման համար մինչ այժմ արդեն իսկ իրականացվել են և շուտով ևս կմեկնարկեն մի շարք գործնական քայլեր։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են և կոստյումը-ի նկարն է
  • Հաստատվել է նոր տրանսպորտային համակարգի երթուղային ցանցը:
  • Ձեռք են բերվել նոր 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ:
  • Մոտ օրերս կհայտարարվի մրցույթ ևս 100 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար:
  • Մինչև միասնական տոմսային համակարգի անցումը՝ նոր ավտոբուսներում ուղեվարձի վճարման համար տեղադրվել են մետաղադրամը ընդունող սարքեր (այս տարի նախատեսվում է համայնքի ենթակայության տակ գտնվող բոլոր տրանսպորտային միջոցներում տեղադրել վերոնշյալ սարքերը):
  • 2022 թ․ ընթացքում նախատեսվում է երթուղիներից որոշներում ունենալ անկանխիկ վճարման համակարգ, իսկ միասնական տոմսային համակարգի վերջնական ներդնումը ավարտել 2023-ին։
  • Վարորդները պլանային աշխատավարձից անցում են կատարել կայուն աշխատավարձի. ամսական աշխատավարձը, կախված տրանսպորտային միջոցի մեծությունից, կազմում է 250 կամ 350 հազար դրամ։
  • Այս տարի առաջին անգամ վարորդներին տրամադրվել է առողջապահական ապահովագրության փաթեթից օգտվելու հնարավորություն։
  • Կառավարության աջակցությամբ մոտ ամիսներին կմնեկնարկեն ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով։
  • Կառավարությանը ներկայացվել է տրանսպորտային օրենսդրության փոփոխության փաթեթ, որով հնարավոր կլինի ներգրավել մասնավոր օպերատորների և իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարել յուրաքանչյուր կիլոմետրի համար։
  • Քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և վարորդների աշխատանքը վերահսկելու համար պատվիրվել է հանրային տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ կենտրոնի փաստացի շահագործումը նախատեսված է մինչև տարեվերջ։
  • Երթևեկության ճիշտ կազմակերպման համար համայնքի կողմից ձեռք է բերվել երթևեկության մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթ:
  • Ստեղծվել են երթևեկության կազմակերպման էլեկտրոնային սխեմաներ:
  • Երևանում մեկնարկել է 252 խաչմերուկներում խելացի լուսացույցերի նախագծային փաստաթղթերի մրցույթի հրապարակաման համար նախապատրաստական աշխատանքներ:
  • Հայտարարվել է մրցույթ 10 նոր ժամանակակից կանգառասրահների ձեռքբերման համար, որը հիմք կհանդիսանա հետագայում բոլոր կանգառասրահների փոխարինման համար։
  • Երթևեկության անվտանգությունը ապահովելու համար որոշ հետիոտնային անցումներ լուսավորվել են հատուկ լուսավորությամբ, խաչմերուկներում տեղադրվել են արգելապատնեշներ՝ չթույլատրված վայրերով քաղաքացիների երթևեկությունը սահմանափակելու համար:
  • Մինչ տարեվերջ արդեն տեղադրված կլինի 103 հատ հետիոտնային կանչովի լուսացույց:
  • Մետրոպոլիտենում մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նախատեսվում է ունենալ անկանխիկ վճարման հնարավորություն։
  • Մետրոպոլիտենում կապիտալ ծախսերի համար Կառավարության կողմից կհատկացվի 500-1000 մլն դրամ։
  • Ավտոբուսների ժամանակակից լվացման կայանի ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ:
  • Նախատեսվում է հայտարարել մրցույթ 15 հատ 12 մետրանոց նոր տրոլեյբուսների ձեռքբերման համար»,- ասված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

May be an image of 2 people, people sitting, suit and indoor

Հնարավոր է սա 2 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

No photo description available.

May be an image of car

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Թեմայի այլ նորություններ