Երևանում ավտոբուսի (հին ավտոբուսների) մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել. կանգառներում մարդկանց կուտակումներ են, քաղաքապետարանը ճշտում է տեղեկատվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Երևանում ավտոբուսի (հին ավտոբուսների) մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել. կանգառներում մարդկանց կուտակումներ են, քաղաքապետարանը ճշտում է տեղեկատվությունը

Երևանում ավտոբուսի (հին ավտոբուսների) մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել.  կանգառներում մարդկանց կուտակումներ են, քաղաքապետարանը ճշտում է տեղեկատվությունը

Երևանում դեկտեմբերի 13-ի առավոտից որոշ ավտոբուսներ (հին ավտոբուսները) երթուղի դուրս չեն եկել: Երևանում վաղ առավոտից կանգառներում կուտակումներ են: Մարդիկ բողոքում են, որ 40 րոպեից ավել կանգնած են, սակայն, տրանսպորտ չկա: Թե որ համարների երթուղիները սպասարկող ավտոբուսներն են և ինչ պատճառով, «Արմենպրես»-ը փորձեց տեղեկություն ստանալ Երևանի քաղաքապետարանից: 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ տեղյակ են, ճշտում են տեղեկատվությունը, հնարավորինս արագ ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդեն: «Գիտեմ, որ ինչ-որ սաբոտաժ կամ բոյկոտի նման բան կա, ավելի մանրամասն տեղեկություն կփոխանցենք ճշտելուց հետո»,-ասաց խոսնակը:

Վարորդնորի բողոքի պատճառը նոր մետաղադրամ ընդունող սարքերն են, որոնց միջոցով պետք է կատարվի ուղեվարձի վճարումը։ Նրանք հավաքվել են Թևոսյան փողոցի՝ ժողովրդին հայտնի  Ջրվեժի ավտոբուսի պարկում և  պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ  Մարությանի հետ: Նշենք, որ կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել։

Ինչպես ավելի ուշ հայտնեցին քաղաքապետարանից, վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։

Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։

Քաղաքապետարանի ունեցած տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ։

Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։

Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ