Երևանի նորընտիր քաղաքապետը կարևորեց քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ արդյունավետ համագործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    17 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    36%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    61%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Երևանի նորընտիր քաղաքապետը կարևորեց քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ արդյունավետ համագործակցությունը

Երևանի նորընտիր քաղաքապետը կարևորեց քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ արդյունավետ համագործակցությունը

Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի երրորդ Հանրապետության ընթացքում Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդվեց «քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների»: Երդման պաշտոնական մասից հետո նրան հանձնվեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան։

Նորընտիր քաղաքապետն իր ելույթում նշեց, որ մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա Երևանի քաղաքապետի պաշտոնը: «Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ ու հիմնարար լուծումների կարիք ունեն և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի կայուն զարգացումը: 2018 թվականի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են: Մեր նպատակն է, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ, իրականացնել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերը: Քաղաքի կառավարումը և ենթակառուցվածքների զարգացումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունեն և պետք է հիմնված լինեն արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների և ամենօրյա նվիրված աշխատանքի վրա»,- հայտարարեց քաղաքապետ Սարգսյանը:

«Լիահույս եմ և ակնկալում եմ ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական և հասարակական կազմակերպությունների կողմից աջակցությունը Երևանի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Ամենակարևորը՝ ակնկալում եմ երևանցիների, Հայաստանի այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը մեր բոլորի մայրաքաղաք Երևանի զարգացման գործում»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ իրենց կատարած աշխատանքն արժանի գնահատական կստանա:

Թեմայի այլ նորություններ