Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով կա ձերբակալված անձ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով կա ձերբակալված անձ

Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով կա ձերբակալված անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ մասնաշենքի դիմաց քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փողոցը փակել են աղբամաններով, որի հետևանքով խոչընդոտվել է երթևեկությունը: Բացի այդ, վերջիններս բարձրաձայն վիճաբանել են, քաշքշել  միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ  նրանցից մեկը ոտքով հարվածել է  փողոցով ընթացող ավտոմեքենային:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ցուցարարներից մեկի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու  և վերջիններիս  արարքին գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ