Բլինկենը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հայտարարությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Բլինկենը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հայտարարությունները

Բլինկենը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հայտարարությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:

«Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում ՀՀ ԱԳՆ-ի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու վերաբերյալ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել  է Էնթոնի Բլինկենը:

ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-նշել էր Վահան Հունանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան:

Թեմայի այլ նորություններ