Այս պահին մայրաքաղաքում ու մարզերում բոլոր ճանապարհները բաց են. Ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.3622
  • Դոլար = 388.242

Այս պահին մայրաքաղաքում ու մարզերում բոլոր ճանապարհները բաց են. Ոստիկանություն

Այս պահին մայրաքաղաքում ու մարզերում բոլոր ճանապարհները բաց են. Ոստիկանություն

«Այս պահին մայրաքաղաքում ու մարզերում բոլոր ճանապարհները բաց են»,- ասվում է Ոստիկանության պարզաբանման մեջ:

Կապված երեկ տեղի ունեցած հայտնի դեպքի՝ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց տեղափոխված անձնավորության հետ, ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 5-ին, ժամը 13․25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ 1981 թ․ ծնված Արթուր Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է երեկ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ նշելով, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր է ունեցել ոստիկանների հետ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել ոստիկանության որևէ բաժին: Ոստիկանությունը կոչ է անում տեղի ունեցած դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Թեմայի այլ նորություններ